Հա

Մշակոյթ

28/04/2020 - 12:10

Փարիզում վերսկսւել են Աստւածամօր տաճարի վերականգնման աշխատանքները

Փարիզում վերսկսւել են Աստւածամօր տաճարի վերականգնման աշխատանքները, որոնք դադարեցւել էին կորոնավիրուսի համավարակով պայմանաւորւած կարանտինի ժամանակ:

«alikonline.ir» - Փարիզում վերսկսւել են Աստւածամօր տաճարի վերականգնման աշխատանքները, որոնք դադարեցւել էին կորոնավիրուսի համավարակով պայմանաւորւած կարանտինի ժամանակ:

Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է The Guardian-ը՝ յիշեցնելով, որ շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին որոշում էր կայացրել մարտի 19-ին: Առաջիկայ օրերին մասնագէտները ստուգումներ կիրականացնեն տարածքում՝ շնարարական աշխատանքները վերսկելու համար:

Անկախ կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխատանքների յետաձգումից՝ տաճարի ղեկավարի խօսքով՝ վերականգնման աշխատանքներն աւարտին կը հասցւեն նախատեսւած հինգ տարի ժամկէտում, ինչպէս աւելի վաղ յայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը:

Յիշեցնենք, որ 850-ամեայ տաճարը զգալիօրէն տուժել է նախորդ տարւայ ապրիլի 15-ին բռնկւած հրդեհի պատճառով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։