Հա

Մշակոյթ

29/04/2020 - 14:05

2020 թ. առաջին անգամ «Օսկար»-ի յաւակնորդ կարող են դառնալ նաեւ կինովարձոյթում չյայտնւած ֆիլմերը

Կինոարւեստների ամերիկեան ակադեմիան, կորոնավիրուսի համավարակով պայմանաւորւած, «Օսկար» մրցանակի յաւակնող ֆիլմերի ցանկկում կը ներառի նաեւ այն ֆիմերը, որոնց ցուցադրութիւնը տեղի է ունեցել առցանց:

«alikonline.ir» - Կինոարւեստների ամերիկեան ակադեմիան, կորոնավիրուսի համավարակով պայմանաւորւած, «Օսկար» մրցանակի յաւակնող ֆիլմերի ցանկկում կը ներառի նաեւ այն ֆիմերը, որոնց ցուցադրութիւնը տեղի է ունեցել առցանց: Ըստ Tert.am-ի՝ գրում է The Guardian-ը։

«Այն ֆիլմերը, որոնց ցուցադրութիւնն ի սկզբանէ նախատեսւած էր կինոթատրոններում, բայց որոնք թողարկւել են առեւտրային սթրիմինգային ծառայութիւններում կամ VOD հարթակներում (վիդէօ հարթակներ), կարող են յաւակնել լաւագոյն ֆիլմի, հիմնական եւ յատուկ անւանակարգերում առաջադրւելուն»,- ասւած է յայտարարութիւնում։

Աւանդաբար «Օսկար»-ի անւանակարգորդ կարող էին դառնալ միայն այն ֆիլմերը, որոնք մրցանակի յանձնմանը նախորդող օրացոյցային տարւայ ընթացքում գոնէ մէկ շաբաթ եղել են Լոս Անջելէսի ցանկացած կինոթատրոնի վարձոյթում: Կանոններում փոփոխութիւններ կատարելու որոշումը կապւած է կորոնավիրուսի համավարակի պատճառով կինոթատրոնների փակման հետ։

Կազմակերպիչներն ընդգծել են, որ բացառութիւնը վերաբերում է միայն «Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխութեանը, որը նախատեսւած է անցկացնել 2021 թւականի փետրւարի 28-ին, եւ կը դադարի գործել «ակադեմիայի կողմից սահմանւած օրը՝ կինոթատրոնների վերաբացումից յետոյ»:

Նշւում է, որ «Օսկար»-ին յաւակնելու համար ֆիլմը թողարկման օրւանից 60 օրւայ ընթացքում պէտք է տեղադրւի ակադեմիայի սեփական սթրիմինգային կայքում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։