Հա

Մշակոյթ

29/04/2020 - 14:10

«Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը 2020-ին կանցկացւի նոյեմբերի 1-8-ը

Երեւանի «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը 2020-ին տեղի կունենայ նոյեմբերի 1-8-ը:

«alikonline.ir» - Երեւանի «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը 2020-ին տեղի կունենայ նոյեմբերի 1-8-ը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրութիւն է զետեղւած փառատօնի «Ֆէյսբուք»-ի պաշտօնական էջում:

«Փառատօնի թիմն այս օրերին ձեռնպահ մնաց հապշտապ յայտարարութիւններ անելուց՝ կապւած յուլիսի 12-19­ը «Ոսկէ ծիրան»-ի անցկացման հետ, քանի որ թէ՛ ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան, թէ՛ իր բազմաթիւ հայաստանեան եւ օտարերկրեայ գործընկերների, թէ՛ գործընկեր փառատօնների հետ քննարկւում էին տարբեր սցենարներ՝ առցանց փառատօնից մինչեւ յետաձգում յաջորդ տարի»,- ասւում է գրառման մէջ:

Երկարատեւ քննարկումների արդիւնքում «Ոսկէ ծիրանի» թիմն այս պահին նպատակայարմար է համարել փառատօնն անցկացնել 2020 թւականի նոյեմբերի 1-8-ը: Այլ սցենարներ եւս կան, բայց այս պահին հաստատւած է նոյեմբերի 1-8 ժամկէտը:

«Յուսանք՝ ամէն ինչ լաւ կը լինի: Այս անգամ մենք յուլիսին չենք հանդիպի, բայց յոյս ունենք, որ նոյեմբերին կիրականացնենք «Ոսկէ ծիրան» տօնը»,- նշւում է հաղորդագրութիւնում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։