Հա

Մշակոյթ

11/05/2020 - 11:50

Կաննի կինոփառատօնը 74 տարւայ պատմութեան մէջ առաջին անգամ չեղարկւել է

2020 թւականին Կաննի կինոփառատօնը չի կայանալու։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Variety-ը՝ յղում անելով կազմկոմիտէի ներկայացուցչին։ Ֆրանսիայում արտակարգ դրութեան ռեժիմը կերկարաձգւի առնւազն մինչեւ յուլիսի 10-ը։

«alikonline.ir» - 2020 թւականին Կաննի կինոփառատօնը չի կայանալու։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Variety-ը՝ յղում անելով կազմկոմիտէի ներկայացուցչին։ Ֆրանսիայում արտակարգ դրութեան ռեժիմը կերկարաձգւի առնւազն մինչեւ յուլիսի 10-ը։ Սա նշանակում է, որ փառատօնի անցկացումը բաւականին բարդ կը լինի նոյնիսկ աշնանը։ Տեղեակացնում է Panorama.am-ը:

«Առողջութեան համաշխարհային ճգնաժամի այս պահին մեր մտքերը COVID-19- ի զոհերի հետ են։ Մենք մեր համերաշխութիւնն ենք յայտնում նրանց, ովքեր պայքարում են այս հիւանդութեան դէմ»,- յայտարարել են միջոցառման կազմակերպիչները։

Կինեմետոգրաֆիստական ամենամեայ փառատօնի կազմակերպիչներն անմիաջապէս յայտարարել էին, որ փառատօնն առցանց չեն անցկացնի։ Մրցոյթի համար ընտրւած ֆիլմերը կը ներկայացւեն այլ փառատօների: Դրանց թւում է Վենետիկի փառատօնը: Յունիսի սկզբին կը ներկայացւի ֆիլմերի ցանկը:

Կաննի փառատօնը պէտք է կայանար մայիսի 12-23-ը։ Մարտին կազմկոմիտէն փառատօնը տեղափոխել էր յունիսի վերջ։ Բայց այդ ժամանակ նշել էին, որ այս որոշումը նախնական է։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։