Հա

Մշակոյթ

13/05/2020 - 12:05

Թուրքական Էդիրնէ նահանգում ոստիկանները մեքենաներից մէկում 500 տարւայ երկու ձեռագիր Աստւածաշունչ են գտել

Թուրքական Էդիրնէ նահանգում մեքենաներից մէկում ոստիկանները երկու ձեռագիր Աստւածաշունչ են գտել, որոնք, ըստ նախնական գնահատականների, 500 տարւայ հնութեան են:

«alikonline.ir» - Թուրքական Էդիրնէ նահանգում մեքենաներից մէկում ոստիկանները երկու ձեռագիր Աստւածաշունչ են գտել, որոնք, ըստ նախնական գնահատականների, 500 տարւայ հնութեան են: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:

Նահանգապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ Ուզունքեոփրիւ շրջանի Մալքոչ գիւղում ոստիկանները կասկածելի մեքենայ են կանգնեցրել, որի բեռնախցիկում էլ գտել են կտորների մէջ փաթաթւած երկու Աստւածաշունչը:

3 մարդ բերման է ենթարկւել ոստիկանական բաժանմունք:

Ձեռագրերը փոխանցւել են Էդիրնէի թանգարանի տնօրինութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։