Հա

Մշակոյթ

21/05/2020 - 12:00

Մունկի «Ճիչ» կտաւի գոյները խամրում են այցելուների շնչառութիւնից

Միջազգային փորձագէտների խումբը պարզել է, որ Էդւարդ Մունկի «Ճիչ» (1910 թ., Օսլօ, Մունկի թանգարան) նկարի վիճակի վատացման պատճառը դիտողների շնչառութիւնն է։

«alikonline.ir» - Միջազգային փորձագէտների խումբը պարզել է, որ Էդւարդ Մունկի «Ճիչ» (1910 թ., Օսլօ, Մունկի թանգարան) նկարի վիճակի վատացման պատճառը դիտողների շնչառութիւնն է։ Այս մասին գրում է Panorama.am-ը:

Artguide.com-ի հաղորդմամբ, հետազօտողները պարզել են, որ կադմիումային դեղին ներկով տուփի մէջ, որն օգտագործել է Մունկը, խառնւած են եղել նաեւ քլորիդներ: Այդպիսի ներկը կարող է գունազրկւել ու թափւել անգամ ցածր խոնաւութեան դէպքում: Մեծաթիւ այցելուների շնչառութիւնը բերել է նրան, որ ներկը խամրել է։

Նկարի հետագայ քայքայումը կանխելու համար Օսլոյի Մունկի թանգարանը պէտք է ձեռնարկի շրջակայ միջավայրի վերահսկողութեան լրացուցիչ միջոցառումներ. կամ պէտք է ուշադիր վերահսկել թանգարանում առկայ յարաբերական խոնաւութիւնը, կամ այցելուներին «առանձնացնի» նկարից, որպէսզի մարդկանց շնչառութիւնը չհասնի նկարի մակերեսին։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։