Հա

Մշակոյթ

10/06/2020 - 09:30

Հայկական եւս մէկ ֆիլմ՝ Կաննում

Հայկական մասնակցութեամբ՝ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցութեամբ ստեղծւած եւս մէկ ֆիլմ՝ կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, Կաննի վիրտուալ կինոշուկայում (յունիս, 2020) առաջին անգամ կը ներկայացւի գնորդներին եւ փառատօնի ծրագրաւորողներին` ֆիլմի Ֆրանսիական վաճառքի գործակալ MPM Premium-ի միջոցով:

«alikonline.ir» - Հայկական մասնակցութեամբ՝ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցութեամբ ստեղծւած եւս մէկ ֆիլմ՝ կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, Կաննի վիրտուալ կինոշուկայում (յունիս, 2020) առաջին անգամ կը ներկայացւի գնորդներին եւ փառատօնի ծրագրաւորողներին` ֆիլմի Ֆրանսիական վաճառքի գործակալ MPM Premium-ի միջոցով: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միութեան ֆէյսբուքեան էջից։

Յիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցութեամբ ստեղծւած եւս մէկ ֆիլմ՝ Նորա Մարտիրոսեանի «Երբ քամին հանդարտւի» ֆիլմը ընդգրկւել է Կաննի միջազգային 73-րդ փառատօնի պաշտօնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անւանակարգում։ Ֆիլմը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի մասնակցութեամբ Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա համատեղ կինոարտադրութիւն է։

«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանեան եւ արցախեան պրեմիերան կայացել է 2019-ի հոկտեմբերին:

Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնւալը (50 տարեկան) 2016 թ.-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարւայ ընդմիջումից յետոյ վերսկսւած պատերազմը։ Լրագրողական հետաքննութեան արդիւնքում ծանօթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի եւ Սոֆիայի յաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրոյ զգացմունքը, սակայն պարզւում է, որ Սոֆիան անյայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսեանի աղջիկն է, ում 1992 թ.-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գիւղում՝ գերեվարութեան մէջ, ապա իւրացրել նրա՝ մարտի դաշտում արւած լուսանկարները...

Ֆիլմի գլխաւոր օպերատորը լիտւացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնաւորում է լիտւացի յայտնի դերասան Լէօ Պոբեդոնոսցեւասը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։