Համադան քաղաքի հայկական եկեղեցու յարակից տարածքում բռնկւած հրդեհը չի վնասել եկեղեցու պատմական շինութեանը:
«alikonline.ir» - Համադան քաղաքի հայկական եկեղեցու յարակից տարածքում բռնկւած հրդեհը չի վնասել եկեղեցու պատմական շինութեանը: Այս մասին հաղորդում է ԻՍՆԱ-ն:
Նշենք, որ ուրբաթ առաւօտեան ժամը 00:14-ին, Համադանի Ս. Մարիամ Աստւածածին եկեղեցու յարակից տարածքում հրդեհի բռնկման մասին ահազանգ է ստացել Համադան քաղաքի թիւ 18 հրշէջ կայանը:
Դէպքի վայր են մեկնել նոյն կայանի աշխատակիցները, ինչպէս նաեւ Համադանի կենտրոնական հրշէջ ծառայութեան փրկարարները, որոնց էլ յաջողւել է մեկուսացնել բռնկւած հրդեհը 1 ժամ տեւողութեամբ հրդեհաշիջման աշխատանքներից յետոյ:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն՝ հրդեհաշիջման աշխատանքների սահուն իրականացումը, եւ դրա արդիւնքում պատմական շինութեանը վնասներ չհասցւելու փաստը պայմանաւորւած է փրկարարական թիմերի արագ արձագանքման եւ գործողութիւնների հրատապ կազմակերպման իրողութեամբ:
Միջադէպի հետեւանքով տուժածներ չկան, իսկ հրդեհի առաջացման պատճառը յարակից խոտածածկ տարածքներում բռնկւած հրդեհն է եղել, որն էլ տարածւել է՝ հասնելով եկեղեցու շինութեանը, որի արդիւնքում մասամբ այրւել է եկեղեցու ֆասադը, սակայն ոչ պատմական շինութիւնը: