Հա

Մշակոյթ

22/06/2020 - 09:42

Ինչպէ՞ս ստացւեց, որ Յովհաննէս Շիրազը չյուղարկաւորւեց «Թոխմախգիոլի» գերեզմանատանը

Երբ քաղաքում, հայրենիքում աղմուկը շատ է, պէտք է գտնել մի վեհ ու խորիմաստ վայր, որ քաղաքում է, սակայն քաղաքից հեռու, որտեղ պահպանւում է խորհուրդն ու լռութիւնը։ Այդպիսի վայրեր քաղաքում կան․ Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, Կոմիտասի անւան պանթէոն։ Այդ վայրերում հոսում է պատմութիւնը, անցեալի ժամանակն ու ներկայի անորոշութիւնը, սակայն հայ մեծերի խորիմաստ քարէ եւ բրոնզէ կերպարանքները նոր ժամանակներում պահպանում են իրենց իմաստութիւնն ու վեհութիւնը։

Երբ քաղաքում, հայրենիքում աղմուկը շատ է, պէտք է գտնել մի վեհ ու խորիմաստ վայր, որ քաղաքում է, սակայն քաղաքից հեռու, որտեղ պահպանւում է խորհուրդն ու լռութիւնը։ Այդպիսի վայրեր քաղաքում կան․ Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, Կոմիտասի անւան պանթէոն։ Այդ վայրերում հոսում է պատմութիւնը, անցեալի ժամանակն ու ներկայի անորոշութիւնը, սակայն հայ մեծերի խորիմաստ քարէ եւ բրոնզէ կերպարանքները նոր ժամանակներում պահպանում են իրենց իմաստութիւնն ու վեհութիւնը։

Հիմա հեշտ է այցելել պանթէոն, պտտւել, տեսնել հայ մեծերի գերեզմաններն ու մի պահ մտածել, որ այստեղ հանգչում են հայրենիքի նւիրեալները, սակայն իրականում պանթէոնը մի փոքր այլ տեսք կարող էր ունենալ, եթէ չլինէին ինչ-ինչ անհատներ, որոնց համառ գործունեութեան շնորհիւ պանթէոնում են Կոմիտասը, Արամ Խաչատրեանը եւ Յովհաննէս Շիրազը։ Այս պատմութիւնների մասին մենք երբեք չէինք իմանայ, եթէ չլինէին Սովետական Հայաստանի քաղաքական մի շարք գործիչների յուշերը, որոնցում ամփոփւած են պատմութիւններ այդ տարիների մի շարք դէպքերի մասին։ Այդ պատմութիւններում կուլիսային քննարկումներն են ու զրոյցները, որոնք վճռորոշ դեր ունեցան ինչ-ինչ դէպքերի իրականացման գործում։

1984 թւականի մարտին մահացաւ Յովհաննէս Շիրազը։ Շիրազի մահւան լուրը տարածւեց Հայաստանում, սփիւռքում եւ աշխարհի բոլոր այն կետերում, որտեղ կար գեթ մէկ հայ։ Շիրազն այդ տարիների խորհրդանիշն էր, քայլող գաղափարն ու մարդկանց համախմբող ուժը։ Եւ այդ ուժի ֆիզիկական գոյութեան բացակայութիւնը մեծ վիշտ պէտք է պարգեւեր բոլոր հայերին։ Շիրազի մահւան օրն այդ տարիների ՀԿԿ Կենտկոմի և ՀԿԿ Կենտկոմի բիւրոյի քարտուղար, լրագրող, գրականագէտ Կարլէն Դալլաքեանն այսպէս է յիշում․

«Մոսկւայում, Կենտկոմի շէնքում համամիութենական մեծ ժողով էր։ Նստած էի վերջին շարքերից մէկում։ Հէնց իմ յետեւում դուռը բացւեց եւ մէկը ոտքի մատների վրայ, անշշուկ մօտեցաւ, ականջիս ասաց, թէ Կարէն Դեմիրճեանը ձեզ շտապ կանչում է, հիւրանոցում է։ Դուրս եկայ, զանգեցի․ «այո՜, ասաց ամէն ինչ թող, արի անմիջապէս»։ Գնացի «Օկտիաբրսկի» հիւրանոցը, որտեղ սովորաբար իջեւանում էր։

– Հիմա մեքենայ կը գայ, կը գնաս, իրերդ կը հաւաքես ու անմիջապէս օդանաւակայան կը մեկնես։ Այնտեղ քեզ արդէն սպասում են Երեւանի տոմսակը յանձնելու համար։ Առաջին իսկ թռիչքով կը գնաս,- ասաց վրայ-վրայ, սառած ձայնով։

– Բայց ի՞նչ է պատահել։

– Շիրազն է մեռել»։ (Կարլէն Դալլաքեան «Յուշապատում», Երեւան, 1998, էջ 251)։

Դալլաքեան-Դեմիրճեան զրոյցը շարունակւում է այլ հարցի շուրջ եւս։ Կարէն Դեմիրճեանը տեղյակ էր, որ Շիրազին որոշել են թաղել ոչ թէ Կոմիտասի անւան պանթէոնում, այլ «Թոխմախգյոլի» գերեզմանատանը։

«Մի պահ լուռ միջոց։ Յետոյ պատմեց, թէ ե՞րբ եւ ինչպէս են յայտնել, ու հանկարծ հարց տւեց։

– Քո կարծիքով որտե՞ղ պէտք է թաղել Շիրազին։

– Կոմիտասի այգու պանթէոնում։ Երկրորդ կարծիք լինել չի կարող,- անւարան պատասխանեցի։

– Իսկ գիտե՞ս, որ մերոնք այնտեղ որոշել էին «թոխմախգոլի» գերեզմանատուն տանել։

– Անհնարին է։ Իսկ դուք ի՞նչ ասացիք։

– Ի՞նչ պէտք է ասէի։ Անմիջապէս ստիպեցի, որպէսզի նոր որոշում ընդունեն՝ Կոմիտասի այգու պանթէոնում թաղելու մասին։ Դու կը գնաս ամէն ինչ կը նախապատրաստես։ Դու էլ պէտք է խօսես։ Իսկ ես վաղը երեկոյեան կը հասնեմ»։ (Նոյն տեղում, էջ 252)։

Փաստացի ստացւում է, որ, եթէ հարցին չմիջամտէր Կարէն Դեմիրճեանը, ապա Շիրազը կը յուղարկաւորւէր Կոմիտասի անւան պանթէոնից դուրս։ Եւ, ինչպէս Արամ Խաչատրեանի դէպքում, ապա նաև Շիրազի պարագայում Դեմիրճյանը կարողացաւ հարցին ճշգրիտ լուծում տալ։ Այդ տարիներին Շիրազն այնքան էլ ցանկալի կերպար չէր սովետական իշխանութիւնների համար, քանի որ նա կարողանում էր մէկ խօսքով մարդկանց համախմբել իր շուրջը․ աւելորդ է խօսել նաև այդ տարիներին արգելւած թեմաների շուրջ գրւած իր ստեղծագործութիւնների մասին։ Շիրազին յուղարկաւորեցին Կոմիտասի անւան պանթէոնում՝ հայ մեծերի կողքին․

«Շիրազի թաղումը կազմակերպւեց վայելուչ։ Հեռուստատեսութիւնը անմիջապէս հեռարձակում էր ամբողջ արարողութիւնը։ Ինչպէս եւ որոշել էինք Դեմիրճեանի հետ, դամբանական խոսողներից մէկը ես էի։ Ստացւեց յաջող»։ (Նոյն տեղում, էջ 256)։

Շիրազին յուղարկաւորեցին, սակայն առանց տապանաքարի, քանի որ դա իր ցանկութիւնն էր, որ տապանաքար չունենայ։ Մի անգամ որդու հետ զրուցելիս նա ասել էր․ «Գիդես, չէ՞, որ մեռա՝ վրես քար չես գցէ: 100 տարի էլ անցնի, 500 էլ անցնի՝ մէկ է, Մասիսը մերը պիտի էղնի: Է, մերն օր էղաւ, ժողովուրդը պիտի բղաւէ, օր մերն է: Քարը օր դնես, ձենն ականջիս չի հասնի»։

 

«168.am»

Յարակից լուրեր

  • Հայ ժողովրդի վշտի դարաւոր մառախուղից ծագած աստղը. այսօր Յովհաննէս Շիրազի ծննդեան օրն է
    Հայ ժողովրդի վշտի դարաւոր մառախուղից ծագած աստղը. այսօր Յովհաննէս Շիրազի ծննդեան օրն է

    Այսօր Հայաստանի, Մասիսի, մօր, սիրոյ մեծ գովերգու, հայ գրականութեան գագաթներից մէկի՝ Յովհաննէս Շիրազի ծննդեան օրն է: Հայոց վշտի մեծ քնարերգուն դարձաւ 104 տարեկան: Նրա մասին Աւետիք Իսահակեանն ասել է. «Յովհաննէս Շիրազը հայ ժողովրդի վշտի դարաւոր մառախուղից ծագած աստղն է»:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Յովհաննէս Շիրազ (1915-1984)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Յովհաննէս Շիրազ (1915-1984)

    100 տարի առաջ, Մեծ Եղեռնի արհաւիրքին մէջ, ապրիլի 27-ին, նորածինի ճիչ մը կեանքով լեցուց Ալեքսանդրապոլի մէջ, Ախուրեանի ափին գտնւող գիւմրեցի Թադէոսի եւ կարսեցի Աստղիկի գիւղական խար-խուլ տունը։
    Լոյս աշխարհ եկաւ Օննիկ Կարապետեան անուն-մականունով անոնց զաւակը, որ հազիւ երեք տարեկան դարձած՝ պիտի որբանար հօրմէ, որուն թուրք զինւորները սպանեցին, Հայոց Ցեղասպանութիւնը շարունակելու համար Արեւելահայաստանի վրայ կատարւած 1918-ի թուրքական արշաւանքին ժամանակ։

  • «Ապրիլի 24-ին հայրիկը առանձնանում էր սենեակում ու բղաւում էր՝ մենակ եմ, մենակ եմ»
    «Ապրիլի 24-ին հայրիկը առանձնանում էր սենեակում ու բղաւում էր՝ մենակ եմ, մենակ եմ»

    Գեղանկարիչ Վանանդ Շիրազը՝ հայ մեծ բանաստեղծ Յովհաննէս Շիրազի կրտսեր որդին, յիշում է՝ ինչպէս էր հայրը կեանքի գրեթէ վերջին տարիներին իւրաքանչիւր Ապրիլի 24-ին իրենց տանում էր Ծիծեռնակաբերդի բարձունք՝ յարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

  • 1965 թւական. Պարոյր Սեւակին իջեցրին ամբիոնից, Յովհաննէս Շիրազն էլ փակւել էր տանը
    1965 թւական. Պարոյր Սեւակին իջեցրին ամբիոնից, Յովհաննէս Շիրազն էլ փակւել էր տանը

    «1965 թւականին առաջին ազգային մեծագոյն զարթօնքն էր եւ այդ զարթօնքն այնպիսի ոգեւորութիւն էր առաջացրել մտաւորականութեան, ժողովրդի մէջ, որ Ապրիլի 24-ին հսկայական մեծ երթը սկսւեց դէպի պանթէոն»,- «panorama.am»-ի հետ զրոյցում յիշեց բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանը:

  • ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԱՆԿԻՒՆ - Մեծն Յովհաննէս Շիրազի հետ (3 հանդիպում)
    ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԱՆԿԻՒՆ - Մեծն Յովհաննէս Շիրազի հետ (3 հանդիպում)

    1979-ի օգոստոս մի շոգ,
    Ուր Երեւանի կէսօրւայ երկնից
    Արեւ էր մաղում ու մաղում կրակ,
    Առաջին անգամ Թեհրանից եկած
    Ու հասած հայոց նոր մայրաքաղաք,
    Զոյգ ուսուցչուհի եւ մի ուսուցիչ,
    Վերապատրաստման միամսեայ դասեր,
    Զբօսարշաւնե՜ր ու հանդիպումնե՜ր...

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։