Հա

Մշակոյթ

22/06/2020 - 11:09

Հայ յայտնի դերասանի դուստրը հինգերորդ անգամ «Emmy Award»-ի մրցանակակիր է դարձել

Հայ դերասան ու ռեժիսոր Արթուր Էլբակեանի դուստրը՝ ԱՄՆ-ում յայտնի պրոդիւսեր եւ լրագրող Անուշ Էլբակեանը, հինգերորդ անգամ արժանացել է ամերիկեան հեռուստատեսային ոլորտի բարձրագոյն մրցանակին՝ «Emmy Award»-ի։

«alikonline.ir»- Հայ դերասան ու ռեժիսոր Արթուր Էլբակեանի դուստրը՝ ԱՄՆ-ում յայտնի պրոդիւսեր եւ լրագրող Անուշ Էլբակեանը, հինգերորդ անգամ արժանացել է ամերիկեան հեռուստատեսային ոլորտի բարձրագոյն մրցանակին՝ «Emmy Award»-ի։

«Boston Globe»-ի պրոդիւսերը երկու մրցանակ է ստացել «Ամէն ինչ փոխւում է. Քէյփ Քոդում կլիմայի փոփոխութիւնը» վաւերագրական ֆիլմի համար։ «Շատ հուզւած եմ, որ երէկ երեկոյան «Էմմի»-ի երկու մրցանակ ենք յաղթել Քէյփ Քոդում կլիմայի փոփոխութեան վերաբերեալ վաւերագրական տեսանիւթի համար»,- Facebook-ում գրել է նա։

Անուշ Էլբակեանն ամերիկեան «Boston Globe» պարբերականի լրագրողն է ու պրոդիւսեր։ Նա նախկինում մասնակցել է «Boston Globe» մարաթոնին ահաբեկչական յարձակումների լուսաբանման վերաբերեալ եւ իր թիմի հետ Պուլիտցերեան մրցանակի արժանացել։

2016թ.-ին նա արժանացել է «Էմմի» մրցանակի «Մի օր Լէոյի կեանքից» («A Day in Life of Leo») ֆիլմի համար։ Էլբակեանը արժանացել է նաեւ Online Journalism Award համացանցային լրագրութեան ասոցիացիայի մրցանակի՝ որպէս հրատապ նորութիւնների լաւագոյն տեսաբան։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։