Հա

Մշակոյթ

25/06/2020 - 12:00

Սիմոն Աբգարեանը՝ ֆրանսիական «Molières 2020» թատերական մրցանակաբաշխութեան եռակի յաղթող

Յունիսի 23-ին հեռարձակւած ֆրանսիական «Molières» հեղինակաւոր թատերական մրցանակաբաշխութեանը հայազգի Սիմոն Աբգարեանը դարձել է եռակի մրցանակակիր։

«alikonline.ir» - Յունիսի 23-ին հեռարձակւած ֆրանսիական «Molières» հեղինակաւոր թատերական մրցանակաբաշխութեանը հայազգի Սիմոն Աբգարեանը դարձել է եռակի մրցանակակիր։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ գրում է Le Monde-ը։

Մրցանակաբաշխութիւնը, որը կորոնավիրուսի պատճառով նկարահանւել էր երկու օր առաջ, նոր յոյս ու սկիզբ կարող է լինել մարտի կէսերից գործունէութիւնը դադարեցրած թատրոնների համար։

«Molières-2020» մրցանակի էր ներկայացւել Սիմոն Աբգարեանի «Electre des bas-fonds» ներկայացումը, որի պրեմիերան տեղի էր ունեցել 2019-ին Փարիզի «Théâtre du Soleil»-ում (Արեւի թատրոնում)։

Սիմոն Աբգարեանն արժանացել է լաւագոյն բեմադրութիւն, լաւագոյն բեմադրող եւ լաւագոյն ֆրանսախօս հեղինակ մրցանակներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։