Հա

Մշակոյթ

27/06/2020 - 09:40

Թուրքերը պատրաստւում են վերականգնել հայ-թուրքական սահմանին գտնւող պատմական կամուրջը

Թուրքիան պատրաստւում է վերակառուցել աւերւած Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնւում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրեան գետի վրայ։ Այս մասին յայտնել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացութեան ու կապի  նախկին նախարար, այժմ Կարսից ընտրւած խորհրդարանի պատգամաւոր Ահմեթ Արսլանը։

«alikonline.ir» - Թուրքիան պատրաստւում է վերակառուցել աւերւած Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնւում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրեան գետի վրայ։ Այս մասին յայտնել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացութեան ու կապի  նախկին նախարար, այժմ Կարսից ընտրւած խորհրդարանի պատգամաւոր Ահմեթ Արսլանը։ Գրում է Ermenihaber.am-ը:

Նա «Gazete Kars» լրատւամիջոցին տւած հարցազրոյցում նշել է, որ այս պահին միայն հիմքերը մնացած կամուրջի վերանորոգման համար Թուրքիայի ցամաքային ճանապարհների Կարսի 18-րդ վարչութիւնը մրցոյթ է կազմակերպում եւ շուտով կը սկսւեն շինարարական աշխատանքները։

Արսլանը նշել է, որ Անիի աւերակները իրենց համար շատ կարեւոր են, քանի որ 1064 թ․-ին Անին եղել է Ալփարսլան սուլթան 1-ին կանգառը «Անատոլիա»-ում։

«Անիի կարեւոր առանձնայատկութիւններից մէկը Մետաքսի ճանապարհի վրայ գտնւելն է։ Աստծոյ կամքով ցամաքային ճանապարհների գլխաւոր վարչութիւնը Մետաքսի ճանապարհը եզրափակող ու Հայաստանի ու Թուրքիայի սահմանը գծող Ախուրեանի վրայ գտնւող այս պատմական կամուրջը կը վերկառուցի այնպէս, ինչպէս վերաշինել է միւս պատմական կամուրջները։ Աշխատանքները շուտով կը մեկնարկեն» ասել է թուրք պատգամաւորը։

Պատգամաւորը, սակայն, կամուրջի վերականգնման մասին այլ մանրամասներ չի հաղորդել, յատկապէս այն հարցում, թէ արդեօք Հայաստանի հետ որեւէ համաձայնութիւն ձեռք բերւել է այդ հարցում, քանի որ կամուրջի 2 յենարաններից (ոտքերից) մէկը գտնւում է Ախուրեանի՝ հայաստանեան ափին։

Յիշեցնենք, որ թուրքական մամուլում կամուրջը վերականգնելու մասին տեղեկութիւններ են շրջանառւել նաեւ 2010-ին։ Այն ժամանակ հաղորդւում էր նաեւ, որ Թուրքիայից պատւիրակութիւն է գործուղւել Հայաստան, որը տեղում համաձայնութիւն է ձեռք բերել հայկական կողմի հետ այս հարցում։

Յարակից լուրեր

  • «Թուրքիայի որեւէ միջնորդական դերի մասին խօսք չկայ». Զախարովան պատասխանել է Էրդողանի առաջարկին
    «Թուրքիայի որեւէ միջնորդական դերի մասին խօսք չկայ». Զախարովան պատասխանել է Էրդողանի առաջարկին

    Ուկրայինայի արեւելքում հակամարտութեան կարգաւորման հարցում Թուրքիայի որեւէ միջնորդական դերի մասին խօսք չկայ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութիւնը Դոնբասում իրավիճակի կարգաւորման հարցում Ռուսաստանի Դաշնութեան եւ Ուկրայինայի միջեւ միջնորդ դառնալու Անկարայի պատրաստակամութեան մասին։

  • Չաւուշօղլուն Աշխաբադում «Զանգեզուրի միջանցքի» մասին է խօսել
    Չաւուշօղլուն Աշխաբադում «Զանգեզուրի միջանցքի» մասին է խօսել

    Թուրքիան ողջունում է նոր տրանսպորտային եւ լոգիստիկ ուղիների բացումը ասիական տարածաշրջանում, որը ոչ միայն համաշխարհային արտադրութեան կարեւոր կենտրոն է, այլեւ համաշխարհային նշանակութիւն ունեցող շուկայ։ Այս մասին Աշխաբադում Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ՏՀԿ) ԱԳ նախարարների հանդիպմանը յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն։

  • Թուրքիան Ռուսաստանին եւ Չինաստանին համարում է Թուրքական խորհրդի «բնական անդամներ»
    Թուրքիան Ռուսաստանին եւ Չինաստանին համարում է Թուրքական խորհրդի «բնական անդամներ»

    Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը Թուրքական պետութիւնների կազմակերպութեան (Թուրքական խորհուրդ) բնական անդամներ են։ Այս կարծիքն ուրբաթ օրը յայտնել է Թուրքական պետութիւնների կազմակերպութեանը կից աւագանիում Թուրքիայի ներկայացուցիչ Բինալի Եըլդըրըմը։ 

  • «Այո, Թուրքիան, Ադրբեջանն ուզում են Հայաստանը ոչնչացել». Ռուբէն Մելքոնեան
    «Այո, Թուրքիան, Ադրբեջանն ուզում են Հայաստանը ոչնչացել». Ռուբէն Մելքոնեան

    «Ապազգային իշխանութիւններից, այն մարդկանցից, որոնք չունեն ազգային մտածելակերպ, չեն ճանաչում մեր պատմութիւնը, չգիտեն՝ ով է թշնամի, ով բարեկամ, բնականաբար, կարելի է սպասել այսպիսի իրավիճակի»,- «Հայելի» մամուլի ակումբի ասուլիսում ասաց պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։

  • Թուրքիայի ընդդիմութիւնը ցանկանում է հասնել երկրում արտահերթ ընտրութիւնների անցկացմանը
    Թուրքիայի ընդդիմութիւնը ցանկանում է հասնել երկրում արտահերթ ընտրութիւնների անցկացմանը

    Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է հասնել նրան, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում կայացնի երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։