Հա

Մշակոյթ

28/06/2020 - 13:20

Փարաջանովի «Նռան գոյնը» ներառւել է խորհրդային կարեւորագոյն ֆիլմերի ցանկում

Ռեժիսոր Սերգէյ Փարաջանովի «Նռան գոյնը» ներառւել է Խորհրդային Միութեան ամենաազդեցիկ ֆիլմերի ցանկում։

«alikonline.ir» - Screenrant պարբերականը մի ցանկ է կազմել, որում ընդգրկւել են համաշխարհային կինոյի վրայ ամենաշատ ազդեցութիւն թողած տասը ֆիլմերը։

Screenrant ամերիկեան պարբերականը գրում է, որ ի տարբերութիւն Արեւմուտքում տարածւած կարծիքի` խորհրդային ֆիլմերը բազում պարգեւներ են ստացել ու եւրոպական ֆիլմերի պէս ազդել են համաշխարհային կինոյի վրայ։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:

Ռեժիսոր Սերգէյ Փարաջանովի «Նռան գոյնը» ներառւել է Խորհրդային Միութեան ամենաազդեցիկ ֆիլմերի ցանկում։

«Ամբողջ ֆիլմը հայերէն է եւ համարւում է հայ բանաստեղծ Սայեաթ-Նովայի կեանքի գեղարւեստական մեկնաբանութիւնը։ Ֆիլմը բացառիկ է, քանի որ խիստ եզակի աշխարհ է ստեղծում», - նշւում է յօդւածում։

Screenrant-ը գրում է նաեւ, որ սա Փարաջանովի ամենայայտնի ֆիլմն է։

Ցանկում ներառւել են նաեւ «Սէր եւ աղաւնիներ», «Ստալկեր», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Պոտեոմկին զրահանաւը», «Թռչում են կռունկները», «Ադամանդէ ձեռքը», «Պատերազմ եւ խաղաղութիւն», «Մոսկւան արցունքներին չի հաւատում», «Կինոապարատով մարդը» եւ «Գնայ եւ տես» ֆիլմերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։