Հա

Մշակոյթ

29/06/2020 - 10:50

«Ինչ նման ենք վիրակապւած այս լեռներին… ». Սպարտակ Ղարաբաղցեանի չափածոյ մտորումները

Պատուհանիս բաց օդանքից

Ոչ թէ մաքուր օդն է խուժում

Իմ տան ներսը,

Այլ լոկ ծխի ճերմակ շարան

Հանց քարաւան՝

Դուրս է սողում ծխախոտիս

Ծուխը դանդաղ...

Գիշերն այստեղ պաղ է ու ցուրտ.

Դեռ լեռների գագաթներին

Վ իրակապի նման ասես

Ճերմակ ձիւնէ երիզներ կան,

Եւ ասում են՝ չեն նահանջում

Ու չեն հալւում ձմռանն անգամ,

Զգացել ես՞, ինչ վեհաշուք,

Փառահեղ են լեռներն հէնց այն,

Որոնց վրայ ձմռան հետքը

Անգամ ամռան տապին էլ կայ...

Ինչ նման ենք վիրակապւած

Այս լեռներին՝

Քանի ամառ եկաւ-անցաւ,

Բայց այն ձմռան հետքը դեռ կայ:

 

                                               1982 թ. Շուշի

 

------

 

Պատուհանիս բաց օդանքից

Ոչ թէ մաքուր օդն է խուժում

Իմ տան ներսը,

Այլ լոկ ծխի ճերմակ շարան

Հանց քարաւան՝

Դուրս է սողում ծխախոտիս

Ծուխը դանդաղ...

Իմ կարոտի ծոյլ քարաւան,

Ես էլ քեզ պէս

Մի օր ճերմակ ծուխ կդառնամ,

Դուրս կթռչեմ

Այս աշխարհի բաց օդանցքից,

Եւ ինձանից կմնայ լոկ

Մի տաք ղողանջ:

 

                                               1982 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։