Հա

Մշակոյթ

05/07/2020 - 12:50

Մհեր Մկրտչեանին յետմահու շնորհւել է «Գիւմրիի պատւաւոր քաղաքացու» կոչում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչեանին (Ֆրունզիկ) յետմահու շնորհւել է «Գիւմրիի պատւաւոր քաղաքացու» կոչում:

«alikonline.ir» - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչեանին (Ֆրունզիկ) յետմահու շնորհւել է «Գիւմրիի պատւաւոր քաղաքացու» կոչում:

Ըստ Yerkir.am-ի՝ Գիւմրիի քաղաքապետարանից յայտնում են, որ երէկ՝ յուլիսի 4-ին, Մհեր Մկրտչեանի ծննդեան 90-ամեկի առիթով յարգանքի տուրք մատուցելով հայ նշանաւոր դերասանին՝ Գիւմրի համայնքի ղեկավար Սամուէլ Բալասանեանը, համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանեանը, մշակոյթի ոլորտի ներկայացուցիչներ ծաղիկներներ դրեցին Գիւմրիի դրամատիկական թատրոնի շէնքի դիմաց գտնւող դերասանի յուշարձանին:

Այնուհետ ներկաները եղան նաեւ Մհեր Մկրտչեանի յուշատուն-թանգարանում: Սամուէլ Բալասանեանը թանգարանին է փոխանցել պատւաւոր քաղաքացու յուշամեդալը եւ աւագանու որոշումը:

Նշենք, որ Գիւմրի համայնքի աւագանին յունիսի 10-ին կայացած նիստում միաձայն որոշում էր կայացրել եւ «Գիւմրու պատւաւոր քաղաքացի» կոչում շնորհել հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչեանին:

Արձանի հեղինակը քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազն է:

Քարից ու պղնձից ձուլւած արձանի կողքին արտիստի ուրախ եւ տխուր դէմքերն են:

Մհերը՝ Ֆրունզիկ Մկրտչեանը, ծնւել է 1930 թւականին Լենինականում, ապրել Տեքստիլ թաղամասում:

Այն փողոցը, որտեղ անցել են անւանի դերասանի մանկութեան ու պատանեկութեան տարիները, կրում է նրա անունը, իսկ շէնքին փակցւած ցուցանակը յիշեցնում է, որ 1937-1953 թւականներին այդ տանն է ապրել Մհեր Մկրտչեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։