Հա

Մշակոյթ

06/07/2020 - 12:20

Նոբէլեան թանգարանում համաճարակների մասին ցուցահանդէս է բացւել

Ստոկհոլմում Նոբէլեան թանգարանը երեք ամիս կարանտինց յետոյ կրկին ընդունում է այցելուների։ Յետկորոնավիրուսային առաջին ցուցահանդէսը կոչւում է «Վարակիչ»։

«alikonline.ir» - Ստոկհոլմում Նոբէլեան թանգարանը երեք ամիս կարանտինց յետոյ կրկին ընդունում է այցելուների։ Յետկորոնավիրուսային առաջին ցուցահանդէսը կոչւում է «Վարակիչ»։ Ցուցահանդէսը նւիրւած է համաճարակներին, դրանց ուսումնասիրութեանը, դրանց դէմ պայքարին եւ այդ ամէնի արտացոլմանը մշակոյթում, հասարակական կեանքի ու տնտեսութեան վրայ։ Euronews-ի հաղորդմամբ, իհարկէ, հիմնական տեղը տրւած է Նոբէլեան դափնեկիրներին, ովքեր ուսումնասիրել եւ նկարագրել են անցեալի պանդեմիաները: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը:

Թանգարանի տնօրէն Էրիկա Լաններն ասել է, որ նոր ցուցադրութիւնը նւիրւած է նրան, թէ ինչպէս տարբեր ժամանակներում համավարակները, վիրուսներն ու իմունիտետն ազդել են բժշկական հետազօտութիւնների, տնտեսագիտութեան եւ գրականութեան վրայ։

«Քանի որ մեր թանգարանը կրում է Նոբէլեան անունը, մենք նաեւ ուզում ենք ցոյց տալ, որ մարդկութիւնը միշտ ճգնաժամերը յաղթահարում է եւ դուրս գալու ելք է գտնում։ Մենք ցանկանում ենք փոխանցել այդ յոյսի ուղերձը»,- ասել է նա:

Այդ իսկ պատճառով ցուցահանդէսում ներառւած են ոչ միայն գիտնականների աշխատութիւններ, ովքեր ուսումնասիրել են հիւանդութիւնները եւ փնտրել պատւաստանիւթեր, այլեւ գրական ստեղծագործութիւններ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։