Մեր ճանապարհին ՀԱՐՍԱՆԻՔ ԿԱՅ ՄԵԾ՝
Ոտքո՞վ կը գնանք, հրթիռո՞վ՝
Մէկ է.
Այսօր չլինի, վաղը անպայման
Հողի հետ մի օր պիտի պսակւենք:
ՊԵԳԱՍՆԵՐՆ էլ
Նժոյգներ են խենթ,
Բայց ախոռներում
Չ՜ես պահի նրանց:
1976 թ. /Ֆաուստովօ/
-----
Մեր ճանապարհին ՀԱՐՍԱՆԻՔ ԿԱՅ ՄԵԾ՝
Ոտքո՞վ կը գնանք, հրթիռո՞վ՝
Մէկ է.
Այսօր չլինի, վաղը անպայման
Հողի հետ մի օր պիտի պսակւենք:
1976/Ֆաուստովօ/
----
Սլացիր իմ խենթ նժոյգ՝
Մայրամուտ է, չուշանանք.
Մութը կնկնի՝ չմոլորվենք,
Երկար է դեռ մեր ճամփան:
Կայաններով լի է կեանքը՝
Եւ վայրէջք կայ, եւ վերելք,
Այն պանդոկում դադար կառնենք՝
Այնտեղ հարդ կայ եւ գինի:
1974 թ./գիւղ Չքնաղ/
-----
Գիժ քամին ասես մի որբ ԱԲԵՂԱՅ
Այցի էր եկել աւերակ ՎԱՆՔԻՆ,
Պատեպատ զարկւում՝
Փնտրում էր անյոյս
Մորթւած ԱՂՕԹՔԻ
Բառերը վերջին...
1985 թ./Շուշի/