Հա

Մշակոյթ

09/07/2020 - 11:35

Բրիտանացի նկարիչ. «Կովիդը բոլորին հաւասարեցրել է»

Յայտնի բրիտանացի նկարիչ Սաշա Ջաֆրին պատւէրներ է ստանում Լէոնարդօ Դի Կապրիոյից, Մադոննայից ու Բարաք Օբամայից։ Այսօր վարպետն իրականացնում է իր կարիերայում ամենաբարդ խնդիրը՝ ստեղծում է կտաւ, որն իր չափսերով հաւասարը չունի։

«alikonline.ir» - Յայտնի բրիտանացի նկարիչ Սաշա Ջաֆրին պատւէրներ է ստանում Լէոնարդօ Դի Կապրիոյից, Մադոննայից ու Բարաք Օբամայից։ Այսօր վարպետն իրականացնում է իր կարիերայում ամենաբարդ խնդիրը՝ ստեղծում է կտաւ, որն իր չափսերով հաւասարը չունի։ Euronews-ի հաղորդմամբ, «Միասին կանգնենք. ոգեշնչւած մարդկայնութիւն» անւանումով նկարը ստեղծում է բարեգործութեան նպատակով։ Այն միաժամանակ գեղարւեստական բոլոր ռեկորդները գերազանցում է՝ այդ թւում չափսերը, նկարը համեմատելի է ֆուտբոլի երկու դաշտի հետ։ Գրում է Panorama.am-ը:

«Ես սովոր եմ աշխատել մեծ մաստաբների կտաւների վրայ։ Ինչ վերաբերում է այս աշխատանքին, ժամանակ չունէի, եւ յանկարծ այդ ժամանակն ունեցայ»,- պատմել է վարպետը։

Համավարակի ժամանակ բրիտանացի նկարիչն ինքնամեկուսացել է Դուբայի հիւրանոցներից մէկում եւ այնտեղ անցկացրել 6 շաբաթ։

«Ես մտածում եմ, որ մենք գնում էինք ինչ-որ վատ ուղղութեամբ։ Մարդկութեան մօտ ինչ-որ մեխանիզմ արդէն փչանում էր, արդէն լուրջ խնդիրներ կային։ Հիմա յայտնւեց կորոնավիրուսը, այն դարձաւ մի տեսակ ընդհանուր նշանակութեան. վիրուսը հաւասարեցնում է բոլորին` թէ նիւթապէս, թէ սոցիալապես։ Կովիդն այդ առումով մեծ երեւոյթ է։ Անսպասելի մենք բոլորս դարձանք հաւասար։ Ցանկացած տղամարդ, ցանկացած կին կարող է յանկարծ ընկնել վանդակի մէջ եւ տառապել: Կարծում եմ` մեզ պէտք էր այն արթնանալու համար: Միեւնոյն ժամանակ համաճարակը ողբերգութիւն է, շատ մարդիկ են մահացել»,- ասել է նարիչը։ 

Նախագծի շրջանակում Սաշան աշխարհի տարբեր երկրներից հրաւիրում է երեխաներին ներկայացնելու մեկուսացման ու շփումների եւ կապերի նոր փոխըմբռնմանը նւիրւած իրենց արւեստի գործերը։ Դրանք կը տեղաւորւեն հսկայ կտաւում:

«Կտաւի «դարպասի» մօտ կը լինեն երեխաների նկարները, որոնք ինձ ուղարկւում են։ Գաղափարը հետեւեալն է. ձեր առջեւ մեծ շէնքի գլխաւոր մուտքն է՝ դրանով անցում դէպի աւելի լաւ աշխարհ: Եւ դուք հասնում էք այնտեղ աշխարհի երեխաների սրտերի, մտքերի եւ հոգիների միջով»,- պատմել է արւեստագէտը։

Կտաւն աւարտելուց յետոյ վաճառւելու է աճուրդում, որոշ գնահատականներով գումարը կը կազմւի ավելի քան 20 միլիոն եւրօ։ Նկարիչը գումարն ուղղելու է կրթական ռեսուրսների աջակցութեանը, նաեւ հիւանդանոցներին։ Նա չի թաքցնում, որ իրեն յուզում է նկարի հետագայ ճակատագիրը. «Չեմ ուզում, որ կտաւը գնեն, փակեն ու չորս տարուց վաճառեն։ Ես ուզում եմ, որ նկարը յուզի մարդկանց, ուզում եմ, որ ինչ-որ մէկը կանգնի դրա առջեւ եւ լաց լինի»:

Նկարի ստեղծման ընթացքում նկարիչն առողջական խնդիրներ է ունեցել, մասնաւորապէս ողնաշարի հետ կապւած, սակայն նա չի ցանկանում հանգստանալ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։