Հա

Մշակոյթ

11/07/2020 - 10:05

«...Ու մի իրիկուն՝ աշնան իրիկուն, ես կը գամ նորից...». Սպարտակ Ղարաբաղցեանի չափածոյ մտորումները

Իմ օրն էլ կը գայ ու ես կը գնամ՝

Կը մեկնեմ այնտեղ, որտեղից կրկին

Սկիզբ են առնում.

Կը գնամ ու լուռ կը սպասեմ հերթիս....

Իմ օրն էլ կը գայ ու ես կը գնամ՝

Կը մեկնեմ այնտեղ, որտեղից կրկին

Սկիզբ են առնում.

Կը գնամ ու լուռ կը սպասեմ հերթիս....

Նախ՝ ՀՈՂԻՑ պիտի պապս բարձրանայ,

Յետոյ մի բուռ ՀՈՂ՝ Սաթենիկ տատիս

Պատկերը կառնի,

Որ ՊԱՊՍ գնայ՝ փախցնի, բերի...

Մի սուտ մատնութեամբ

Պապիս կը խաբեն՝ կը կանչեն Թիֆլիս

Ու ոտաբոբիկ մի ցուրտ մանկութիւն

Կը մնայ ՀՕՐՍ...

Ու որ ՕՋԱԽԻ ծուխը չմարի

Տատս ուխտ կանի, որ տուն հարս բերի...

Մայրս՝ դեռ եղեգ, կարմարաթուշ աղջիկ՝

Մեծ քեռիս մի քիչ չեմ ու չում կանի,

Բայց տատիս ուխտը Աստծուն էր յայտնի,

Քեռուս չեմ-չումն ո՞վ հաշւի կառնի....

.....Ու մի իրիկուն՝ աշնան իրիկուն

Ես կը գամ նորից....

 

1975 թ. /գիւղ ՉՔՆԱՂ/

 

-----

 

Յիշողութիւնը մեր ներսում յաճախ

Ասֆալտների տակ

Տնքացող հողի նման նււում է

Անանուն ցաւից.

Այս ո՞ւմ խելքին է

Փչել

Արդուկել

ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆԸ...

 

1980 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։