Հա

Մշակոյթ

12/07/2020 - 12:40

Հայկական գորգը ռեկորդային գնով է վաճառւել Ֆրանսիայում

Աւելի քան 300 տարւայ ընթացքում գորգը նորոգման կարիք գրեթէ չի ունեցել եւ այնքան խնամքով է պահւել, որ վրան անգամ ցեցի հետքեր չեն եղել։

«alikonline.ir» - Աւելի քան 300 տարւայ ընթացքում գորգը նորոգման կարիք գրեթէ չի ունեցել եւ այնքան խնամքով է պահւել, որ վրան անգամ ցեցի հետքեր չեն եղել։

17-րդ դարի հայկական գորգը Ֆրանսիայի Ռուան քաղաքի աճուրդում վաճառւել է ռեկորդային գնով։ Ըստ Sputnik Արմենիայի տեղեկութիւնը յայտնում է Paris-Normandie-ն։

Միջին չափի (2.50х1.60) գորգը վաճառքի է դրւել մեկնարկային 5 հազար եւրոյով, բայց վաճառւել է 100 հազարով։ Եւս մի քանի հին գորգեր վաճառւել են 30 եւ 80 հազարով։

Աւելի քան 300 տարւայ ընթացքում այս եւ միւս գորգերը ո՛չ նորոգման կարիք են ունեցել, ո՛չ էլ ներկելու, թէեւ դրանք գործելիս բուսական ներկեր են օգտագործւել (բնականաբար այն ժամանակ սինթետիկ ներկեր չկային)։ Աճուրդավար Դելֆինա Ֆրեմօ-Լեժէնն ընդգծել է` գորգերն այնքան լաւ են պահւել, որ նոյնիսկ ցեցերի ձեռքը չեն ընկել։

«Նման գտածոյ տարին մէկ է լինում»,- ասել է նա։

Հայկական գորգի ծագման շրջանն ու նախկին տէրերի անունները չեն հրապարակւում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։