Հա

Մշակոյթ

20/07/2020 - 11:50

Այսօր Մինաս Աւետիսեանի ծննդեան օրն է

Այսօր Մինաս Աւետիսեանի ծննդեան օրն է:

20-րդ դարի երկրորդ կէսի հայ կերպարւեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մէկը ծնւել է 1928 թւականի յուլիսի 20-ին Ախուրեանի շրջանի Ջաջուռ գիւղում:

«alikonline.ir» - Այսօր Մինաս Աւետիսեանի ծննդեան օրն է:

20-րդ դարի երկրորդ կէսի հայ կերպարւեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մէկը ծնւել է 1928 թւականի յուլիսի 20-ին Ախուրեանի շրջանի Ջաջուռ գիւղում:

Պատանի հասակում տարւած է եղել Մարտիրոս Սարեանի արւեստով։ Առաջին անգամ վարպետի հետ ծանօթացել է 18 տարեկանում։ Մինասի գեղարւեստական եւ էսթետական զարգացման գործում մեծ ազդեցութիւն են ունեցել Հայկական մանրանկարչութիւնը եւ իտալական վերածննդի նկարչութիւնը, որին ծանօթացել է Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ) ուսանելու տարիներին։

Մինասը ստեղծել է հայկական գիւղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպէս նաեւ դիմանկարներ, նատիւրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործութիւնները իւրայատուկ են իրենց գունային ուժեղ հակադրութիւններով, որոնք արտայայտում են լուսաւոր, քնարական տրամադրութիւններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անդրադարձել է նկարչութեան բոլոր ոլորտներին՝ գեղանկարչութիւն, գրաֆիկա, որմնանկարչութիւն, բեմանկարչութիւն եւ այլն։ Յայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցեալին՝ յատկապէս 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեանը, որոնցից մազապուրծ են եղել նաեւ նկարչի ծնողները։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-1967 թւականներին ստեղծւած «Ճանապարհ. ծնողներիս յիշողութիւնները», «Դեր-Զորի ճանապարհին» (1964 թ) կտաւները։ Մինասի հասուն ստեղծագործական կեանքը տեւել է 15 տարի՝ 1960–1975 թւականներին, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մօտ հինգ հարիւր մեծ ու փոքր կտաւ, մօտաւորապէս նոյնքան գծանկար, քսան մեծածաւալ որմնանկար, մէկ տասնեակից աւելի բալետային ու թատերական ձեւաւորումներ։

1972 թւականի յունւարի 1-ի լոյս 2-ի գիշերը հրդեհ է բռնկւում նկարչի արւեստանոցում, եւ այրւում են այնտեղ հաւաքւած բոլոր գործերը, այդ թւում նաեւ Փարիզում կազմակերպւելիք անհատական ցուցահանդէսի համար հաւաքած աշխատանքները (մօտ 300 աշխատանք, որից 120-ը՝ գեղանկարներ), անձնական արխիւը (նամակներ եւ այլն)։

1975 փետրւարի 16-ին Մինասը Երեւանում ենթարկւում է կակսակծելի աւտովթարի։ Վախճանւում է մէկ շաբաթ անց՝ փետրւարի 23-ին։

 

Աղբիւր՝ Wikipedia առցանց հանրագիտարանի հայերէն բաժին

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։