Հա

Մշակոյթ

21/07/2020 - 13:10

Հայկական 17 գերեզմանատներ գրանցւել են Իրանի ազգային յուշարձանների ցանկում

Իրանի Չհարմահալ եւ Բախտիարի նահանգում գնտւող 17 հայկական գերեզմանատներ ներառւել են Իրանի ազգային ժառանգութեան ցուցակում:

«alikonline.ir» - Իրանի Չհարմահալ եւ Բախտիարի նահանգում գնտւող, երբեմնի հայահոծ Չհարմահալ գաւառի 17 գիւղերի հայկական գերեզմանատներ ներառւել են Իրանի ազգային ժառանգութեան ցուցակում: Այս մասին ըստ IRIBNEWS.IR-ի՝ յայտնել է նահանգի Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան հարցերով ղեկավար Մեհրդադ Ջաւադին:

Ընդգծելով երկրի հոգեւոր, ազգային ու մշակութային ժառանգութեան պահպանման կարեւորութեան հարցերը Մեհրդադ Ջաւադին, մասնաւորապէս, շեշտադրել է Չհարմահալ եւ Բախտիարիում գտնւող հայկական գերեզմանատների պատշաճ պահպանման, այդ տարածքների կանաչափատման, լուսաւորութեան ապահովման, ճանապարհների վերանորոգման անհրաժեշտութեան խնդիրները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։