Հա

Մշակոյթ

29/07/2020 - 08:10

Հայազգի պրոդիւսեր Սերգէյ Սարկիսովի ֆիլմն արժանացել է «Էմմի» մրցանակի

Հայազգի պրոդիւսեր Սերգէյ Սարկիսովի «Ատելութիւնը մեզանում» ֆիլմն «Էմմի» մրցանակի է արժանացել «Հեռուստաֆիլմի ակնառու ռեժիսուրա» անւանակարգում:

«alikonline.ir» - Հայազգի պրոդիւսեր Սերգէյ Սարկիսովի «Ատելութիւնը մեզանում» ֆիլմն «Էմմի» մրցանակի է արժանացել «Հեռուստաֆիլմի ակնառու ռեժիսուրա» անւանակարգում. հաղորդում է Yerkir.am-ը:

Ֆիլմի պրոդիւսերներն են Դէյւիդ ՄկՔենզին, Մոնթէլ Ուիլեամսը, Դին Քէյնը, Սերգէյ Սարկիսովը եւ Լորա ՄկՔենզին: Ռեժիսորը հայկական արմատներով Դէյւիդ ՄկՔենզին է:

Վաւերագրական ֆիլմը լոյս է սփռում մեր օրերում աշխարհում տարածում ունեցող հակասեմիտիզմի թեմայի վրայ: Ֆիլմը պատմում է հրեաների ցեղասպանութիւնը (Հոլոքոստը) վերապրած 85-ամեայ Միրէյ Կնոլի ընտանիքի անդամների մասին, որը սպանւել էր 2018 թ. Փարիզի իր բնակարանում՝ ատելութեան հողի վրայ հակասեմիտական յանցագործութեան հետեւանքով:

«Էմմի» մրցանակի արժանացած պրոդիւսերական խումբը նկարահանել է նաեւ Հայոց Ցեղասպանութեան թեմային նւիրւած «Ժխտման ասպետները» վաւերագրական ֆիլմը: Ֆիլմի պրեմիերան Հայաստանում կայացել է 2018 թւականին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։