Հա

Մշակոյթ

30/07/2020 - 10:45

Մահացել է ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասթկելէնեանը

Կեանքից հեռացել է ՀՀ Մովսէս Խորենացու մեդալակիր, Ֆրանսիայի պատւոյ լեգէոնի շքանշանակիր քանդակագործ Թորոս Ռասթկելէնեանը, որը հանրութեան լայն շրջանակին յայտնի է Ռասթ-Կլան ազգանւամբ:

«alikonline.ir» - Կեանքից հեռացել է ՀՀ Մովսէս Խորենացու մեդալակիր, Ֆրանսիայի պատւոյ լեգէոնի շքանշանակիր քանդակագործ Թորոս Ռասթկելէնեանը, որը հանրութեան լայն շրջանակին յայտնի է Ռասթ-Կլան ազգանւամբ:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին «Ֆէյսբուք»-ի իր պաշտօնական էջում գրել է ֆրանսահայ լրագրող Գրիգոր Ամիրզաեանը:

«Ցաւով իմացանք, որ անցած գիշեր մահացել է մեր ընկերը, քանդակագործ Թորոս Ռասթկելէնեանը: Ցաւակցում ենք նրա կնոջը՝ Մարիին, զաւակներին՝ Էրսէին եւ Գայանէին, նրա բոլոր հարազատներին»,- գրել է Ամիրզաեանը:

Թորոս Ռասթկելէնեանը ծնւել է 1934 թւականի դեկտեմբերի 12-ին Սիրիայի Հալէպ քաղաքում: Հեղինակի՝ Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող քանդակները  տեղադրւած են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Ռասթկելէնեանը սիրահարւած է եղել արդարութեանն ու ազատութեանը, ինչն արտայայտւել է նրա քանդակներում:

2015 թւականին քանդակագործը ժամանել էր Հայաստան: Նա Հայաստանի անկախութեան 24-րդ տարեդարձի կապակցութեամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտին է նւիրել Կոմիտաս վարդապետի քանդակը:

«Կոմիտասը մեզ լուսաւորեց, եւ մեր պարտականութիւնն է միշտ յիշել եւ վառ պահել նրա յիշատակը: Մենք առաւելութիւն ունենք այլ ազգերի նկատմամբ, քանի որ մեր ազգի ամէն մի ստեղծագործութիւնում առկայ է ազգային ոճը»,- նշել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։