Հա

Մշակոյթ

01/08/2020 - 08:25

Մահացել է բրիտանացի աշխարհահռչակ կինոռեժիսոր եւ սցենարիստ Ալան Փարքէրը

Յուլիսի 3-ին, 76 տարեկան հասակում մահացել է բրիտանացի աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդիւսեր, բրիտանական ռեժիսորական գիլդիայի նախագահ Ալան Փարքէրը:

«alikonline.ir» - Յուլիսի 3-ին, 76 տարեկան հասակում մահացել է բրիտանացի աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդիւսեր, բրիտանական ռեժիսորական գիլդիայի նախագահ Ալան Փարքէրը. հաղորդում է BBC-ն։

«Նա մահացել է երկարատեւ հիվւանդութեան դէմ պայքարից յետոյ»,- յայտարարել է Փարքէրի ներկայացուցիչը:

Փարքերի ռեժիսորական կարիերան սկսւել է նախորդ դարի 60-ականների վերջին։ Նրա ամենայայտնի ստեղծագործութiւններից են «Էվիտա»-ն, «Պատ»-ը, «Կէսգիշերային ճեպընթաց» եւ «Միսիսիպին կրակի մէջ» ֆիլմերը։ Վերջին երկու ֆիլմերի համար էլ նա ներկայացւել է «Օսկար»-ի։ Նրա վերջին ֆիլմը՝ «Դէյւիդ Գէյլի կյանքը», նկարահանւել է 2003 թւականին:

Իր աշխատաքների համար Ալան Փարքերը ստացել է Կինոյի եւ հետուստատեսային արւեստի բրիտանական ակադեմիայի՝ BAFTA- ի չորս մրցանակ, եղել է Կաննի կինոփառատօնի Գրան պրիի դափնեկիր։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։