Հա

Մշակոյթ

04/08/2020 - 11:40

Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրաւունք է ստացել

Ամերիկեան Նեթֆլիքս (Netflix) ընկերութիւնը Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» հոլիվուդեան ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրաւունք է ձեռք բերել:

«alikonline.ir» - Ամերիկեան Նեթֆլիքս (Netflix) ընկերութիւնը Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» հոլիվուդեան ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրաւունք է ձեռք բերել:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թւիթեր»-ի իր պաշտօնական էջում գրել է ֆիլմի պրոդիւսեր Էրիկ Էսրայէլեանը:

Ուրախ ենք յայտնել, որ Նեթֆլիքսը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրաւունք է ստացել: Շնորհակալ ենք բոլորին աջակցութեան համար: Կարծում ենք, որ այսպէս աւելի կը մեծանայ մարդկանց տեղեկացւածութիւնը: Մեծահոգութեան համար շնորհակալ ենք մեր սիրելի ընկեր եւ բարերար Քըրք Քըրքորեանին, որի անսահման առատաձեռնութեան շնորհիւ մեր թիմը յատուկ նկարահանել է այս ֆիլմը եւ մեր պատմական փաստագրական անալոգը՝ նպատակ ունենալով ամերիկացի օրէնսդիրներին ստիպել մէկընդմիշտ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը»,- գրել է նա:

Պրոդիւսերի խօսքով` իրենք կատարել են այս առաքելութիւնը բազմաթիւ աջակիցների եւ սոցիալական քարոզարշաւի շնորհիւ: «Մարդու իրաւունքները խախտողների կամ նրանց կամակատարների ոչ մի ժխտում չի վերացնի այդ փաստը։ Մենք ֆիլմերից ստացւող եկամուտները յատկացրել ենք ԱՄՆ-ում, Հայաստանում եւ այլ երկրներում գործող կրթութեան, առողջապահութեան, գիտութեան, մարդու իրաւունքների, սոցիալական ծառայութիւնների, մշակոյթի եւ շատ այլ ոլորտների բարեգործական կազմակերպութիւններին` ի լրումն Կոնգրեսի ճանաչման: Մենք ձգտում էինք կառուցել թանգարաններ եւ օգտագործել ֆիլմերը որպէս մեկնակէտ՝ ի պատասխան ապատեղեկատւութեան:

Ֆիլմի ցուցադրութիւնը սկսւելու է օգոստոսի 8-ից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։