Հա

Մշակոյթ

11/08/2020 - 10:10

«Հայաստանում է գտնւում աշխարհի ամենահիասքանչ վանքերից մէկը». The Daily Beast

Մինչ այժմ դուք, անկասկած, գտել էք COVID-19-ի հետ կապւած տագնապը յաղթահարելու միջոց: Հնարաւոր է՝ դուք հանգստանում էք խորը շունչ քաշելով կամ պարզապէս թունդ խմիչք էք լցնում ձեզ: Ես սիրում եմ աչքերս փակել եւ պատկերացնել իմ ճանաչած ամենախաղաղ վայրերից մէկը՝ Հայաստանի լեռներում գտնւող Գեղարդի վանքը:

«alikonline.ir» - Մինչ այժմ դուք, անկասկած, գտել էք COVID-19-ի հետ կապւած տագնապը յաղթահարելու միջոց: Հնարաւոր է՝ դուք հանգստանում էք խորը շունչ քաշելով կամ պարզապէս թունդ խմիչք էք լցնում ձեզ: Ես սիրում եմ աչքերս փակել եւ պատկերացնել իմ ճանաչած ամենախաղաղ վայրերից մէկը՝ Հայաստանի լեռներում գտնւող Գեղարդի վանքը: Երբեմն ես գրեթէ զգում եմ դրա ներսի օդը` զով, մաքուր եւ քաղցր՝ խնկով: Իմ շուրջը մթնշաղի մէջ մոմերն առկայծում են` կոպիտ փորւած պատերի ֆոնին՝ ծխից եւ ժամանակից սեւացած: Եթերային ներդաշնակութիւնները պարուրաձեւ բարձրանում են դէպի սաւառնող գմբեթը, որի դիտանցքից ներթափանցում է լոյսի ճառագայթը, որը ջերմացնում է իմ ճակատը: Ես հաւատացեալ չեմ, սակայն Հայաստանի վանքերում գտայ աստւածային անխռովութեան մի շող, որը բերեցի տուն: Այս մասին ըստ News.am-ի՝ The Daily Beast-ի իր յօդւածում գրում է Բենջամին Քեմփէրը։

«Հայաստանում՝ Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին եւ Իրանին սահմանակից քրիստոնէական երկրում, դուք միշտ եկեղեցու մօտ կը յայտնւէք: Այսօր Հայաստանի քաղաքացիների աւելի քան 90 տոկոսը, եւ արտերկրում գտնւող սփիւռքի միլիոնաւոր հայերը, պատկանում են Հայ Առաքելական Եկեղեցուն: Փաստօրէն, Հայաստանը առաջին երկիրն է եղել, որը քրիստոնէութիւնը 301-ին դարձրել է իր պաշտօնական կրօնը, մօտաւորապէս 80 տարի առաջ այն բանից, երբ նոյնը արեց Հռոմէական կայսրութիւնը: Այս առաւելութիւնը մէկն է այն պատճառներից, որ ամենագրաւիչ քրիստոնէական տեսարժան վայրերը նոյնպէս աշխարհի ամենահներից են՝ վերցրէք, օրինակ, Էջմիածնի տաճարը, որը համարւում է երկրագնդի առաջին տաճարը՝ կառոււած մ․թ․ 304 թւականին:

Բայց ձեզ պարտդիր չէ իմանալ այս պատմութիւնը, առաւել եւս՝ հետեւել Աւետարանին, որպէսզի ձեզ ապշեցնեն հէնց շէնքերը եւ որպէսզի երիտասարդացնող լռութիւն գտնէք դրանց պատերի ներսում։ Հայկական եկեղեցիները, որոնք պսակւած են կոնաձեւ գմբեթներով, որոնք մխրճւում են ամպերի մէջ եւ վեր են յառնում անտառների ու մարգագետինների վրայ, տպաւորիչ եւ խիստ ֆոտոգենիկ են, յատկապէս հեռւից դիտելիս: Մոտեցէք եւ կարող էք նկատել արեւի եւ որթատունկերի կամ (վաղուց անհետացած) պարսկական առիւծների զոոմորֆ պատկերներ, հայկական զրադաշտականութեան պահպանւած մոտիւներ: Մտէք ներս եւ կը տեսնէք հիպնոտիկ միահիւսւած քարէ խաչեր, լայն բացւած աչքերով խունացած որմնանկարներ, թաքնւած գաղտնի անկիւններ եւ անցումներ, որոնք կը գրգռեն ձեր երեւակայութիւնը եւ կը ստիպեն ձեզ ուղեւորւել արկածներ որոնելու, ինչպէս երեխային ուրւականներով տանը:

Խորհուրդ նրանց համար, ովքեր առաջին անգամ են այցելել Հայաստան՝ սահմանափակւէք օրական երկու կամ երեք եկեղեցիներով: Հայաստանի ճանապարհները, ինչպէս յայտնի է, ոլորուն են, շրջագայութիւնները երկար եւ յագեցած են տեղեկատւութեամբ, իսկ վանքերը լի են հրաշքներով, որոնք արժանի են ձեր դանդաղ եւ յստակ ուշադրութեանը: Հնարաւոր է, որ Հայաստանում աւելի շատ եկեղեցիներ լինեն, քան նռան մէջ հատիկներ, բայց այս եօթ վանքերը` փոքրիկ մատուռներից մինչեւ եկեղեցական հոյակապ համալիրներ, յատկապէս արժանի են ուխտագնացութեան»,- գրում է հեղինակը:

Նրա կարծիքով՝ վանքերի եւ տաճարների թւում, որոնք պէտք է այցելել Հայաստանում՝ Խոր Վիրապն է, Էջմիածնի Մայր տաճարը, Տաթեւը, Գառնին, Գեղարդը, Նորավանքը, Սեւանավանքը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։