Իրանահայ ճանաչւած կոմպոզիտոր, մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը դարձել է «Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիր:
«alikonline.ir» - Իրանահայ ճանաչւած կոմպոզիտոր, մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը դարձել է «Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիր. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Պատւաւոր մրցանակը շնորհւում է ի պատիւ մեքսիկացի լրագրող Խաւիէր Վալդէսի, որը «Ríodoce» պարբերականի հիմնադիրն էր եւ մի շարք լրագրողական մրցանակների դափնեկիրը կազմակերպւած յանցագործութիւնների ու թմրանիւթերի վաճառքի մասին աշխատանքների համար։ Նա զոհւել է Մեքսիկայում թմրանիւթերի ապօրինի շրջանառութեան դէմ պայքարում։ Մրցանակն ամէն տարի շնորհւում է առանձին անձանց եւ խմբերի, որոնք զբաղւում են խաղաղութեան հարցերով, մարդասիրական եւ բարեգործական նպատակներով։
«Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիրների պարգեւատրման հանդիսաւոր արարողութիւնը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։
Alikonline-ը շնորհաւորում է մայեստրոյին՝ պատւաւոր մրցանակին արժանանալու կապակցութեամբ, նրան մաղթելով նորանոր յաջողութիւններ եւ նւաճումներ: