Հա

Մշակոյթ

08/09/2020 - 12:05

Վանայ լճի մակարդակի նւազման հետեւանքով ի յայտ է եկել Արճեշի հայկական «խորտակւած բերդը»

Վանայ լճի ջրի մակարդակի նւազման հետեւանքով հայկական պատմական բերդ է ի յայտ եկել։

«alikonline.ir» - Վանայ լճի ջրի մակարդակի նւազման հետեւանքով հայկական պատմական բերդ է ի յայտ եկել։ Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Հին Արճեշը, որի մի հատւածն այսօր կոչւում է «Չելեբիբաղը», 1841 թ․ Վանայ լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով աստիճանաբար լքւել եւ ջրի տակ է անցել։ Յետոյ երաշտի պատճառով ջրի մակարդակը նւազել էր եւ «խորտակւած քաղաքը» ջրի երես դուրս եկել։ Քաղաքին պատկանող շինութիւնները զգալիօրէն վնասւել էին 2011 թ․ Վանի երկրաշարժից։

Թուրքական «Yeni Şafak» թերթի փոխանցմամբ՝ այժմ կրկին երաշտի հետեւանքով լճի մակարդակը 2 մետրով նւազել է եւ արդիւնքում տեսանելի են դարձել Արճեշի բերդի աւերակները։

Թուրք հետազօտող-գրող Սելահաթթին Քոշարը թերթին տւած հարցազրոյցում յայտնել է, որ բերդի մի մասը պէտք է վերականգնւի եւ վերածւի զբօսաշրջային կենտրոնի։

Նշենք, որ Արճեշի հայկական բերդը կառուցւել է Վանի թագաւորութեան տարիներին։

Թուրքիայում մինչեւ այսօր խօսւում է Հին Արճեշի ամրոցի ներքին կառոյցների եւ պատմական մզկիթի մասին, այնինչ ընդհանրապէս չի քննարկւում եկեղեցու գոյութեան մասին։

Յիշեցնենք, որ 18-րդ դարի երկրորդ կէսից, Վանայ լճի մակարդակի բարձրացման հետեւանքով հին Արճեշն աստիճանաբար անցնում է ջրի տակ եւ 19-րդ դարի երկրորդ կէսից այլեւս չէին երեւում նրա շէնքերը, եկեղեցիները, բնակելի տները եւ միւս կառոյցները։ Միայն խիստ ալեկոծութիւնների ժամանակ, երբ լճի ալիքները նահանջում էին դէպի խորքերը, հազիւ նշմարւում էին նրա պաշտպանական պարիսպների ու դրանց աշտարակների մնացորդները։ Պատմական Արճեշը ջրի տակ թաղւելուց յետոյ, դրանից մի փոքր հիւսիս, աւելի բարձրադիր վայրում կառուցել են Ականց անունը կրող (Նոր Արճեշ, թուրքերէն՝ Էրջիշ) քաղաքը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։