Հա

Մշակոյթ

13/09/2020 - 13:30

Յայտնի է Վենետիկի փառատօնի 2020 թւականի յաղթողը

Վենետիկի կինոփառատօնի ժիւրին «Քոչւորների երկիրը» ֆիլմը ճանաչել է լաւագոյնը՝ շնորհելով մրցոյթի գլխաւոր մրցանակը՝ «Ոսկէ առիւծ»-ը:

«alikonline.ir» - Վենետիկի կինոփառատօնի ժիւրին «Քոչւորների երկիրը» ֆիլմը ճանաչել է լաւագոյնը՝ շնորհելով մրցոյթի գլխաւոր մրցանակը՝ «Ոսկէ առիւծ»-ը: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ժապաւէնը, որի գլխաւոր դերակատարն է Ֆրենսիս Մակդորմենդը, պատմում է մի կնոջ մասին, որ կորցրել է իր տունը եւ ստիպւած է ապրել շարժական տանը: Գործողութիւնը տեղի է ունենում Միացեալ Նահանգների արեւմուտքում:

Ֆիլմի ռեժիսորը ծագումով չինացի ամերիկուհի Քլոէ Չժաոն է:

Ժիւրիի կողմից Գրան պրին շնորհւել է Միշէլ Ֆրանկոյի մեքսիկական «Նոր կարգ» ֆիլմին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։