Հա

Մշակոյթ

17/09/2020 - 10:40

Լոյս է տեսել «Յովհաննէս Թումանեան. հանրագիտարան» կապիտալ աշխատանքը

ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան. հրատարակչութիւն» ՊՈԱԿ-ը լոյս է ընծայել «Յովհաննէս Թումանեան. հանրագիտարան» խորագիրը կրող կապիտալ աշխատանքը: «Յովհաննէս Թումանեան. հանրագիտարանը», որի գլխաւոր խմբագիրը «Հայկական հանրագիտարան. հրատարակչութեան» գլխաւոր խմբագիր-տնօրէն Յովհաննէս Այւազեանն է, հայ իրականութեան մէջ առաջին գրական հանրագիտարանն է։ Այն նաեւ յոբելեանական է եւ նւիրւած է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդեան 150-ամեակին։

«alikonline.ir» - ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան. հրատարակչութիւն» ՊՈԱԿ-ը լոյս է ընծայել «Յովհաննէս Թումանեան. հանրագիտարան» խորագիրը կրող կապիտալ աշխատանքը: «Յովհաննէս Թումանեան. հանրագիտարանը», որի գլխաւոր խմբագիրը «Հայկական հանրագիտարան. հրատարակչութեան» գլխաւոր խմբագիր-տնօրէն Յովհաննէս Այւազեանն է, հայ իրականութեան մէջ առաջին գրական հանրագիտարանն է։ Այն նաեւ յոբելեանական է եւ նւիրւած է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդեան 150-ամեակին։ Այս հանրագիտարանի հրատարակումը հնարաւոր եղաւ Թումանեանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի (հ. 1-10, 1988-99) ակադեմիական հրատարակութեան, «Յովհաննէս Թումանեանի կեանքի եւ ստեղծագործութեան տարեգրութեան» (հ. 1-3…, 2010-19…) տպագրութեան (որոնք իրենց ծանօթագրութիւններում պարունակում են հսկայական փաստագրական նիւթ) եւ ստեղծւած հարուստ թումանեանագիտական գրականութեան շնորհիւ։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Թումանեանագիտութիւնը ձեւաւորւել ու զարգանում է որպէս գրականագիտութեան ինքնուրոյն ոլորտ եւ թումանեանագէտների մի քանի սերնդի դիտարկումներով ու մեկնաբանութիւններով շարունակաբար բացայայտւում են Թումանեանի աշխարհի առանձնայատկութիւններն ու կենսագրութեան նոր շերտեր։

Հանրագիտարանի պատրաստմանն էականօրէն նպաստել է նաեւ Թումանեանի գիտական կենսագրութեան եւ հասարակական գործունէութեան մասին ստեղծւած հսկայածաւալ գրականութիւնը։

Հանրագիտարանը կազմւած է ոչ այն սկզբունքներով, որոնցով սովորաբար կազմւում են համապարփակ (այբբենական) եւ թեմատիկ (ըստ խոշոր ենթաոլորտների ներսում՝ այբբենական) հանրագիտարանները։

Յովհաննէս Թումանեանի հսկայածաւալ գրական ժառանգութիւնը, կեանքի ու մարդկային բազմաբնոյթ ու բազմաբովանդակ յարաբերութիւնները ճիշտ չէր լինի ներկայացնել ընդունւած կաղապարներով։ Ուստի, նախընտրելով թեմատիկ կառուցւածքը, նիւթը հատորում ներկայացւել է առանձին բաժիններով՝ ոչ թէ այբբենական, այլ ժամանակագրական կարգով։

Հանրագիտարանը կազմւած է հետեւեալ խոշոր թեմատիկ բաժիններից (խորագրերից)՝

  1. Թումանեանի նախնիները հայրական օջախը ընտանիքը,
  2. Մերձաւոր շրջապատը
  3. Ուսումնառութիւնը,
  4. Աշխատանքային գործունէութիւնը,
  5. Գրական ժառանգութիւնը՝ բանատեղծութիւններ, բալլադներ, լեգենդներ, պոէմներ, քառեակներ, պատմւածքներ, հեքիաթներ,
  6. Թումանեանի ստեղծագործութիւնների գրական առանձնայատկութիւնները,
  7. Թումանեանի ազգային հասարակական գործունէութիւնը,
  8. Թումանեանի գործունէութիւնը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին,
  9. Թումանեանը՝ ժողովուրդների բարեկամութեան ջատագով,
  10. Թումանեանը խորհրդային իշխանութեան տարիներին,
  11. Թումանեանը եւ հայ մշակոյթը,
  12. Գրական, կրթամշակութային ընկերութիւններ եւ այլ կազմակերպութիւններ,
  13. Թումանեանի կեանքի դրաման,
  14. Պարբերականներ,
  15. Անձնանուններ։

Բոլոր խորագրերն ունեն բազմաթիւ ենթաբաժիններ, որտեղ ներկայացւած են տւեալ ոլորտին վերաբերող նիւթն ամբողջացնող յօդւածներ։

Հանրագիտարանում ներկայացւած են բանաստեղծի ոչ թէ ամբողջական գեղարւեստական ստեղծագործութիւնները (լաւագոյն դէպքում տրւում է պոէմների, բալլադների, պատմւածքների, հեքիաթների հակիրճ բովանդակութիւնը), այլ նշւում են տւեալ երկը գրելու հանգամանքները, առաջին տպագրութեան տեղն ու մամուլում առաջին արձագանքները, որոնք ամբողջացնում են բանաստեղծի անցած գրական ճանապարհը։

Մանրամասնօրէն ներկայացւած է Թումանեանի գործունէութիւնը հայ-թաթարական ընդհարումների ժամանակ եւ ԱՊՀ տարիներին, երբ բանաստեղծը ստիպւած էր մեկնել նաեւ ռազմաճակատի առաջին գիծ, այնուհետեւ կազմակերպել հայ գաղթականների ու որբերի խնամքը Էջմիածնում։ Այս շրջանին է վերաբերում նաեւ պատերազմից հայ ժողովրդի կրած վնասները հաշւող Քննիչ յանձնաժողով կազմակերպելու եւ այդ աշխատանքը ղեկավարելու բանաստեղծի գործունէութիւնը։

Մշակութային եւ դաստիարակչական առումով շատ կարեւոր է գրքի Թումանեանը եւ հայ մշակոյթը բաժինը, որտեղ ներկայացւած են նրա բանաստղծութիւնների հիման վրայ ստեղծւած գործերը՝ օպերաներ, սիմֆոնիկ ստեղծագործութիւններ, երգեր, կինոնկարներ, մուլտֆիլմեր, կերպասրւեստի ու քանդակագործութեան նմուշներ եւ այլն։ Յատկապէս կարեւորւել են «Անուշ» եւ «Ալմաստ» օպերաները, որոնք ըստ էութեան, հայ ազգային եւ դասական օպերաների հիմնասիւներն են։

Ծաւալուն է նաեւ Անձնանուններ բաժինը, որտեղ ներկայացւած են բոլոր նրանք, ովքեր յարաբերւել են Յովհաննէս Թումանեանի հետ կամ ձեւաւորել են այն միջավայրը, որտեղ ապրել եւ ստեղծագործել է բանաստեղծը։ Այս բաժնում տեղ են գտել նաեւ նրա բոլոր գրական նախորդները, որոնց Թումանեանն անդրադարձել է տարբեր առիթներով, բոլոր թումանեանագէտները եւ այն գրականագէտները, գրողները, թարգմանիչները, մշակութային գործիչները, որոնք նկատելի աւանդ ունեն բանաստեղի մասին ստղեծւած գրականութեան ու արւեստի գործերում։

Այս ոչ սովորական կառուցւածքով հանրագիտարանից օգտւելը փոքրիշատէ դիւրացնելու համար գրքի վերջում տրւած են Թումանեանի գործերի, անձնանունների, տեղանունների, պարբերականների եւ այլ ցուցիչներ։

Յարակից լուրեր

  • ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտը հրաւիրում է ԱԱԾ-ի ուշադրութիւնը. յայտարարութիւն է նախապատրաստւում
    ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտը հրաւիրում է ԱԱԾ-ի ուշադրութիւնը. յայտարարութիւն է նախապատրաստւում

    Առաջիկայ օրերին ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտը հանդէս կը գայ պաշտօնական յայտարութեամբ, որտեղ «Հայոց պատմութիւն», «Համաշխարհային պատմութիւն», «Հասարակագիտութիւն» առարկաների դասաւանդման համար ներկայացւած նոր չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագիծի առնչութեամբ կը հրաւիրի Ազգային անվտանգութեան ծառայութեան ուշադրութիւնը։ Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում յայտնել է ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը:

  • Հանգէ՜ք, իմ որբեր... Թումանեանի ու Տէրեանի աշխատանքը որբանոցներում
    Հանգէ՜ք, իմ որբեր... Թումանեանի ու Տէրեանի աշխատանքը որբանոցներում

    20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան մասին հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել մինչ օրս։ Այդ ձայնում կայ յուսահատութեան ճիչ, ոճիրի դէմ պատիժ տեսնելու ցանկութիւն, անմեղ զոհերի արեան դիմաց վճարւելիք հատուցում։ Հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել, աշխարհի ամենամեծ ատեաններում ներկայացնել ապացոյցներ, փաստաթղթեր ու լուսանկարներ, սակայն կայ միայն լռութիւն։

  • Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի գրադարանն անւանակոչւեց Ամենայն հայոց բանաստեղծի անւամբ
    Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի գրադարանն անւանակոչւեց Ամենայն հայոց բանաստեղծի անւամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարագ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ 2020 թւականի յունւարի 31-ի առաւօտեան, հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական սրահում տեղի ունեցաւ ամենամեայ գրքի ցուցահանդէս-վաճառքի պաշտօնական բացումը՝ նւիրւած Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150 եւ Իրանի Իսլամական յեղափոխութեան 41-ամեակներին։

  • Թումանեանի ծննդեան 150-ամեակին նւիրւած ասմունքի երեկոյ՝ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան յարկի ներքոյ
    Թումանեանի ծննդեան 150-ամեակին նւիրւած ասմունքի երեկոյ՝ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան յարկի ներքոյ

    Շաբաթ՝ 2019 թւականի դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան կենտրոնատեղիում, հայ մեծանուն բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով ասմունքի երեկոյ իրականացւեց, ուր ելոյթներով հանդէս եկան Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի պատանեկան խմբի անդամները։

  • Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մէջ եմ...
    Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մէջ եմ...

    Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ստեղծագործութիւնների պարսկերէնի թարգմանւած գրքի շնորհանդէսի նախօրեակին, բարեկամիս հետ «Հայի ու Հայաստանի ճակատագրի՜» մասին համեստ ու ոչ-յաւակնոտ մտքերի փոխանակումն հանգուցալուծւեց խօսակցիս այսպէս ասած հռետորական հարցադրումով՝ «…Պէտք է հիմնովին, ազգովի (ինչպէս որ յաջողակ ազգերն են արել) գիտակցենք թէ ո՞րն է մեր ինքութիւնն ու ո՞վ ենք մենք…»:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։