Վանի Արճեշ գաւառում գանձագողերը 5000-ամեայ պատմական գերեզմաններ են կողոպտել։
«alikonline.ir» - Վանի Արճեշ գաւառում գանձագողերը 5000-ամեայ պատմական գերեզմաններ են կողոպտել։ Այդ մասին ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով T24.com.tr թուրքական լրատաւամիջոցը։
Աղբիւրի համաձայն՝ ոսկի եւ պատմական իրեր որոնելու համար այստեղ եկած գանձագողերը փոսեր են փորել եւ դուրս շպրտել նաեւ մարդկային ոսկորներ։
Արճեշ գաւառից 20 կմ հեռաւորութեան վրայ գտնւող Չելեբիբաղը թաղամասի պատմական գերեզմանոցը գանձագողերի թիրախն է դարձել։
Լրատւամիջոցը յայտնում է, որ գանձագողերն արդէն երկրորդ անգամ են աւիրում այդ գերեզմանոցը, որտեղ պահպանւում են նաեւ արճեշցի յայտնի աշուղ Էմրահի եւ Սելւիհանի դամբարանները։