Հա

Մշակոյթ

20/09/2020 - 10:35

«Գութան»-ը՝ սահմանապահ Տաւուշում

«Այս տարի «Գութան» Հայաստանի աւանդական երգի-պարի ամենամեայ փառատօնը տեղի կունենայ սեպտեմբերի 25-26-ը, Տաւուշի մարզի սահմանապահ 13 համայնքներում՝ Բաղանիս, Կոթի, Բերդաւան, Ոսկեպար, Բերքաբեր, Վազաշէն, Պառաւաքար, Այգեպար, Ներքին Կարմիրաղբիւր, Արծւաբերդ, Մովսէս, Այգեպար, Չինարի եւ Բերդ քաղաքում»,- փառատօնի իրականացման մասին տեղեկացնում է փառատօնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ վաստակաւոր արտիստ Արսէն Գրիգորեանը:

«alikonline.ir» - «Այս տարի «Գութան» Հայաստանի աւանդական երգի-պարի ամենամեայ փառատօնը տեղի կունենայ սեպտեմբերի 25-26-ը, Տաւուշի մարզի սահմանապահ 13 համայնքներում՝ Բաղանիս, Կոթի, Բերդաւան, Ոսկեպար, Բերքաբեր, Վազաշէն, Պառաւաքար, Այգեպար, Ներքին Կարմիրաղբիւր, Արծւաբերդ, Մովսէս, Այգեպար, Չինարի եւ Բերդ քաղաքում»,- փառատօնի իրականացման մասին տեղեկացնում է փառատօնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ վաստակաւոր արտիստ Արսէն Գրիգորեանն ու ընդգծում, որ վերջապէս ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան աջակցութեամբ, իրականանում է վեց տարւայ իր փայփայած կարեւոր երազանքներից մէկը՝ «Գութան»-ը սահմանապահ Տաւուշում: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Փառատօնին այս տարի կը մասնակցեն Հայաստանի լաւագոյն ազգագրական խմբերից 13-ը՝ «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան», «Արդւին», «Մասունք», «Նուբար», «Վերադարձ», «Գորանի», «Վարք Հայոց», «Սեբաստացիներ», «Մարաթուկ», «Արեգ» եւ «Մարաթուկցիներ», ովքեր ելոյթներ կունենան սահմանապահ համայնքներում՝ մէկ խումբ-մէկ համայնք ձեւաչափով, այնուհետեւ բոլոր խմբերը միասին ելոյթ կունենան Բերդում, որտեղ կը կայանայ գլխաւոր համերգը:

«Շուրջ 250 արտիստներ իրենց աւանդական, հայրենասիրական, ոգեկոչող եւ ժողովրդական երգ ու պարով նոր տրամադրութիւն կը հաղորդեն մեր սահմանապահ տաւուշցիներին ու զինւորներին, որի կարիքը կայ յատկապէս այս վերջին շրջանում, յուլիսեան իրադարձութիւններից յետոյ»,- ասում է Արսէն Գրիգորեանն ու ընդգծում, որ համավարակի պատճառով մեր արտիստները, զրկւած լինելով կենդանի համերգների եւ հաղորդակցութեան հնարաւորութիւնից, ունեցան ստեղծագործական երկարատեւ դադար, եւ «Գութան»-ի շնորհիւ իրենց մեջ կուտակած ողջ սէրն ու էներգիան կը փոխանցեն սահմանապահ մեր տաւուշցիներին:

«Գութան»ի միջոցով ուզում ենք մեր երախտագիտութինն ու շնորհակալութիւնը յայտնել տաւուշցիներին եւ մեր 3-րդ բանակային կորպուսի քաջարի զինւորներին, զինւորականներին՝ մեր Հայրենիքի դարպասները ամուր եւ մեր երկինքը խաղաղ պահելու համար։

««Գութան»-ի նպատակն է ազգային երգն ու պարը տարածել, ճանաչելի դարձնել երիտասարդ սերնդին, նրանց փոխանցել մեր մշակութային հարուստ ժառանգութիւնը»,- ասում է Արսէն Գրիգորեանն ու յաւելում, որ փառատօնը բացառիկ է նաեւ իր հասանելիութեամբ, բացօթեայ է եւ անվճար, նախատեսւած սոցիալական բոլոր խմբերի համար:

Փառատօնն իրականացւելու է նոյն տեխնիկական ձեւաչափով ու որակով, ինչպէս անցած 6 տարիներին: Երեւանից Բերդ կը տեղափոխւի հզօր եւ ժամանակակից մեծ բեմ, գերյագեցած լուսային եւ ձայնային սարքաւորումներ։ Ապահովւելու է ամբողջութեամբ կենդանի հնչողութիւն եւ կատարումներ:

Փառատօնի ընթացքում կը պահպանւեն համավարակի կանխարգելման բոլոր կանոնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։