Բրիտանական The Mirror պարբերականը յայտնել է դերասանի անունը, որը կարող է փոխարինել Դենիէլ Քրէյգին Ջէյմզ Բոնդի դերում:
«alikonline.ir» - Բրիտանական The Mirror պարբերականը յայտնել է դերասանի անունը, որը կարող է փոխարինել Դենիէլ Քրէյգին Ջէյմզ Բոնդի դերում: Տեղեկացնում է Tert.am-ը:
Աւելի վաղ տեղեկութիւն էր յայտնւել, որ բրիտանացի դերասանը կը հեռանայ 007 գործակալի մասին պատմող ֆիլմաշարից «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի թողարկումից յետոյ, որը նրա հինգերորդ դերակատարում է:
Աղբիւրի տւեալներով յաջորդ 007 գործակալը կարող է դառնալ «Վենոմ» ժապաւէնի հերոս Թոմ Հարդին: Նրա հետ պայմանագիր նախատեսում են ստորագրել նոյեմբերին, սակայն ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ գործարքի կնքումը կարող է յետաձգւել շարունակւող համավարակի պատճառով:
Յիշեցնենք, որ «Բոնդիանայի» 25-րդ մասի պրեմիերան կը կայանայ նոյեմբերի 11-ին: