Հա

Մշակոյթ

12/10/2020 - 13:45

ԻՒՆԵՍԿՕ-ն մտահոգութիւն է յայտնել ԼՂ հակամարտութեան գօտում բռնութիւնների շարունակւող սրման կապակցութեամբ եւ կողմերին կոչ է անում կատարել միջազգային հումանիտար իրաւունքով ստանձնած պարտաւորութիւնները

ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի 2020թ. հոկտեմբերի 5-ի յայտարարութեանը համահունչ` ԻՒՆԵՍԿՕ-ն իր խորը մտահոգութիւնն է յայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում բռնութիւնների շարունակւող սրման կապակցութեամբ, ինչը յանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի եւ վնաս հասցնում քաղաքացիական ենթակառուցւածքներին, այդ թւում` դպրոցներ, մշակութային եւ կրօնական վայրեր, ինչպէս նաեւ սպառնում է լրագրողների անվտանգութեանը:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի 2020թ. հոկտեմբերի 5-ի յայտարարութեանը համահունչ` ԻՒՆԵՍԿՕ-ն իր խորը մտահոգութիւնն է յայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում բռնութիւնների շարունակւող սրման կապակցութեամբ, ինչը յանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի եւ վնաս հասցնում քաղաքացիական ենթակառուցւածքներին, այդ թւում` դպրոցներ, մշակութային եւ կրօնական վայրեր, ինչպէս նաեւ սպառնում է լրագրողների անվտանգութեանը: 

ԻՒՆԵՍԿՕ-ն բոլոր կողմերին կոչ է անում կատարել միջազգային հումանիտար իրաւունքով, մասնաւորապէս, «Զինւած ընդհարման ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» Հաագայի 1954 թ. Կոնւենցիայով եւ դրա երկու (1954 թ. եւ 1999 թ.) արձանագրութիւններով ստանձնած պարտաւորութիւնները` կանխելու վնասի պատճառումը բոլոր տեսակի մշակութային ժառանգութեանը: Սա ներառում է նաեւ «ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի՝ հակամարտութեան դէպքում լրագրողների, մեդիամասնագէտների եւ յարակից անձնակազմի պաշտպանութեան մասին» 2222 (2015 թ.) բանաձեւով ստանձնած պարտաւորութիւնները: Դրանք միտւած են աջակցելու ազատ, անկախ եւ անկողմնակալ լրատւամիջոցներին՝ որպէս ժողովրդավարական հասարակութեան կարեւոր հիմքերից մէկը, ինչն էլ իր հերթին նպաստում է քաղաքացիական անձանց պաշտպանութեանը:

ԻՒՆԵՍԿՕ-ն նաեւ բոլոր կողմերին կոչ է անում նաեւ զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրայ ցանկացած յարձակումից կամ վնաս հասցնելուց եւ ապահովել կրթութեան իրաւունքը՝ «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրայ եւ դրա ուղեցոյցներին համահունչ: Նշւած փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների եւ համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով եւ յորդորում ուժեղացնել կրթութեան պաշտպանութիւնը յարձակումներից, ինչպէս նաեւ ապահովել անվտանգ կրթութեան շարունակականութիւնը զինւած ընդհարումների ընթացքում:

ԻՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամ է իր լիազօրութիւնների շրջանակում անհրաժեշտ օգնութիւն ցուցաբերել` աջակցելու այդ յանձնառութիւնների եւ պարտաւորութիւնների կատարմանը:

Յիշեցնենք, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերից ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանը նամակներով դիմել էր ԻՒՆԵՍԿՕ-ին` ուսումնական հաստատութիւնների, քաղաքացիական ենթակառուցւածքների եւ մշակութային ժառանգութեան թիրախաւորման, մասնաւորապէս, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման փաստը դատապարտելու նպատակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։