Հա

Մշակոյթ

14/11/2020 - 10:00

Ինչ ճակատագրի կարժանանան «Մատենադարան-Գանձասար»-ի ձեռագրերն ու արժէքաւոր փաստաթղթերը

«Պատերազմական գործողութիւնների օրերին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում գտնւող ձեռագրերը, հնատիպ գրքերն ու արխիւային արժէքաւոր փաստաթղթերը տեղափոխւել են Երեւանի Մատենադարան»,- այդ մասին Yerkir.am-ին տեղեկացրեց Գանձասարում գտնւող «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրէն Արամ Թորոսեանը:

«alikonline.ir» - Շուրջ 44 օր Արցախի դէմ սանձազերծւած թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմն աւարտւեց եռակողմ յայտարարութիւնով, որի հետեւանքով՝ մէկ գրչի հարւածով Արցախի մեծ մասն անցաւ թշնամու տիրապետութեանը։ Այս օրերին իւրաքանչիւր հայի մտահոգում է այդ տարածքներում դարաւոր հայ մշակութային կոթողների, խաչքարերի, եկեղեցիների ու մշակութային արժէքների ճակատագրերը։ Պատերազմի ընթացքում թշնամին թիրախաւորել էր նաեւ մեր մշակութային հաստատութիւններն ու եկեղեցիները…

«Պատերազմական գործողութիւնների օրերին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում գտնւող ձեռագրերը, հնատիպ գրքերն ու արխիւային արժէքաւոր փաստաթղթերը տեղափոխւել են Երեւանի Մատենադարան»,- այդ մասին Yerkir.am-ին տեղեկացրեց Գանձասարում գտնւող «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրէն Արամ Թորոսեանը եւ մանրամասնեց. «Ձեռագրերն ու արխիւային արժէքաւոր փաստաթղթերը Երեւան են տեղափոխւել ժամանակաւորապէս՝ հրետակոծութիւններից եւ այլ յարձակումներից պաշտպանելու նպատակով»։

Ըստ «Մատենադարան-Գանձասար»-ի տնօրէնի, Արցախում Մատենադարանը գործելու է, գոյութիւն է ունենալու այնպէս, ինչպէս Արցախը․ «Մատենադարանի լինելն ուղիղ համեմատական է Արցախի լինելու հետ»,- վստահեցրեց Ա․ Թորոսեանն ու պնդեց․ «Քանի դեռ կայ հայկական Արցախը, իսկ ես վստահ եմ, որ այն լինելու է հայկական, այդքան էլ կը լինի Մատենադարանը»:

 

Լիլիթ Եղիազարեան

Յարակից լուրեր

  • Նոյեմբերին Արցախում կը կայանայ միջազգային գիտաժողով
    Նոյեմբերին Արցախում կը կայանայ միջազգային գիտաժողով

    Մի քանի ամսից կը լրանայ Արցախի «Գանձասար» գիտա-մշակութային Մատենադարանի մասնաճիւղի հիմնադրման մէկ տարին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանի թանգարանային կառավարման գծով տնօրէնի խորհրդական Արա Խզմալեանը ասել է, որ Մատենադարանի բացումը պատմական կարեւոր նշանակութիւն ունի, եւ դրա պատմական իրադարձութիւն լինելու կարեւորութիւնը գիտակցում էին այն մարդիկ, ովքեր աջակցել են Մատենադարանի ստեղծմանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։