×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
14/11/2020 - 10:00

Ինչ ճակատագրի կարժանանան «Մատենադարան-Գանձասար»-ի ձեռագրերն ու արժէքաւոր փաստաթղթերը

«Պատերազմական գործողութիւնների օրերին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում գտնւող ձեռագրերը, հնատիպ գրքերն ու արխիւային արժէքաւոր փաստաթղթերը տեղափոխւել են Երեւանի Մատենադարան»,- այդ մասին Yerkir.am-ին տեղեկացրեց Գանձասարում գտնւող «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրէն Արամ Թորոսեանը:

«alikonline.ir» - Շուրջ 44 օր Արցախի դէմ սանձազերծւած թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմն աւարտւեց եռակողմ յայտարարութիւնով, որի հետեւանքով՝ մէկ գրչի հարւածով Արցախի մեծ մասն անցաւ թշնամու տիրապետութեանը։ Այս օրերին իւրաքանչիւր հայի մտահոգում է այդ տարածքներում դարաւոր հայ մշակութային կոթողների, խաչքարերի, եկեղեցիների ու մշակութային արժէքների ճակատագրերը։ Պատերազմի ընթացքում թշնամին թիրախաւորել էր նաեւ մեր մշակութային հաստատութիւններն ու եկեղեցիները…

«Պատերազմական գործողութիւնների օրերին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում գտնւող ձեռագրերը, հնատիպ գրքերն ու արխիւային արժէքաւոր փաստաթղթերը տեղափոխւել են Երեւանի Մատենադարան»,- այդ մասին Yerkir.am-ին տեղեկացրեց Գանձասարում գտնւող «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրէն Արամ Թորոսեանը եւ մանրամասնեց. «Ձեռագրերն ու արխիւային արժէքաւոր փաստաթղթերը Երեւան են տեղափոխւել ժամանակաւորապէս՝ հրետակոծութիւններից եւ այլ յարձակումներից պաշտպանելու նպատակով»։

Ըստ «Մատենադարան-Գանձասար»-ի տնօրէնի, Արցախում Մատենադարանը գործելու է, գոյութիւն է ունենալու այնպէս, ինչպէս Արցախը․ «Մատենադարանի լինելն ուղիղ համեմատական է Արցախի լինելու հետ»,- վստահեցրեց Ա․ Թորոսեանն ու պնդեց․ «Քանի դեռ կայ հայկական Արցախը, իսկ ես վստահ եմ, որ այն լինելու է հայկական, այդքան էլ կը լինի Մատենադարանը»:

 

Լիլիթ Եղիազարեան

Յարակից լուրեր