Հա

Մշակոյթ

14/11/2020 - 12:50

Մահացել է Արմէն Ջիգարխանեանը

85 տարեկանում կեանքից հեռացել է խորհրդային եւ ռուսական կինոյի, թատրոնի եւ հեռուստատեսութեան հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմէն Ջիգարխանեանը:

«alikonline.ir» - 85 տարեկանում կեանքից հեռացել է խորհրդային եւ ռուսական կինոյի, թատրոնի եւ հեռուստատեսութեան հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմէն Ջիգարխանեանը. այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը:

Նշւում է, որ դերասանը մահացել է լոյս նոյեմբերի 14-ին: 

«Այսօր գիշերը վշտալի տեղեկութիւն ստացանք: Կեանքից հեռացել է անւանի դերասան եւ առաջնորդ, իր անունը կրող թատրոնի ղեկավար Արմէն Բորիսովիչ Ջիգարխանեանը»,- տեղեկացրել է գործակալութեան զրուցակիցը:

Յայտնի է, որ 2019 թւականի ամռանը Ջիգարխանեանը պլանային հետազօտութիւնների նպատակով հոսպիտալացւել էր՝ չնայած, որ լրատւականները յայտնում էին նրա ծանր վիճակի մասին: Իսկ 2018 թւականին նա հինգ անգամ հոսպիտալացւել է:

Արմէն Բորիսի Ջիգարխանեանը ծնւել է 1935 թւականի հոկտեմբերի 3-ին՝ Երեւանում: Նա ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկւայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մէկը, դրա տնօրէնն ու գեղարւեստական ղեկավարը:

Ջիգարխանեանը ԽՍՀՄ ամենաշատ նկարահանւող դերասաններից է եղել, կինոյում եւ հեռուստաֆիլմերում նա աւելի քան 250 կերպար է մարմնաւորել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։