Հա

Մշակոյթ

15/11/2020 - 08:05

Մեր կոչն է՝ յարգել Արցախի սրբազան վայրերը եւ մշակութային ժառանգութիւնը. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ

«Նոյեմբերի 9-ից 13-ը, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ վեցշաբաթեայ զինւած թէժ բախումներին վերջ տալու մասին համաձայնագրի յայտարարութիւնից յետոյ, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) յանձնաժողովը հեռակապով կազմակերպել է հանդիպում՝ Արցախի եւ Հայաստանի ժողովուրդների այս առանցքային եւ շատ ցաւալի իրավիճակի առնչութեամբ: Կոչ ենք արել դադարեցնել այս հակամարտութեան պատճառով տեղի ունեցած արիւնայեղութիւնն ու աւերումը:

«alikonline.ir» - «Նոյեմբերի 9-ից 13-ը, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ վեցշաբաթեայ զինւած թէժ բախումներին վերջ տալու մասին համաձայնագրի յայտարարութիւնից յետոյ, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) յանձնաժողովը հեռակապով կազմակերպել է հանդիպում՝ Արցախի եւ Հայաստանի ժողովուրդների այս առանցքային եւ շատ ցաւալի իրավիճակի առնչութեամբ: Կոչ ենք արել դադարեցնել այս հակամարտութեան պատճառով տեղի ունեցած արիւնայեղութիւնն ու աւերումը: Գրում է Yerkir.am-ը:

Միանում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի աղօթքին՝ իմաստութեան, միասնութեան եւ հանգստութեան համար: Ցաւում ենք մարդկային այն բոլոր սարսափելի կորուստների համար, որ տեղի են ունեցել ոչ միայն սեպտեմբերի 27-ից վերսկսւած մարտերի հետեւանքով, այլեւ տարածաշրջանում ինքնորոշման պայքարի ողջ պատմութեան ընթացքում` իւրաքանչիւր թանկագին կեանքի կորստի հետ աւելի խորը արմատաւորելով թշնամանքը։

Մենք միասնական կանգնած ենք հայ համայնքների կողքին, որոնց սպառնում է իրենց ժողովրդի նկատմամբ ցեղասպանութիւն վերսկսման վտանգը, մասնաւորապէս` հաշւի առնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից արւած աղմկայարոյց յայտարարութիւնները՝ «աւարտին հասցնել այդ առաքելութիւնը, որը դարեր շարունակ կատարել են մեր պապերը Կովկասի տարածաշրջանում», եւ հաշւի առնելով Թուրքիայի դերը ներկայիս հակամարտութիւնում՝ ԵՀԽ-ն դատապարտում է ցանկացած այդպիսի ուղղակի կամ անուղղակի սպառնալիք, եւ բոլոր նրանց գործողութիւնները, ովքեր սադրել են հակամարտութիւնը եւ սրել բռնութիւնը` միջազգային արգելւած զէնք մատակարարելով, Սիրիայից եւ այլուր վարձկաններ եւ ջիհադիստներ ուղարկելով եւ փորձելով այն վերածել կրօնական բախման: ԵՀԽ-ն դատապարտում է քիմիական զէնքի եւ կասետային զինամթերքի օգտագործումը, քաղաքացիական անձանց, հիւանդանոցների եւ հասարակական ենթակառուցւածքների թիրախաւորումը, ինչպէս նաեւ բոլոր միւս ռազմական յանցագործութիւնները, գլխատումները, խոշտանգումները եւ այլ վայրագութիւնները, որոնց ականատես ենք եղել վերջին շաբաթներին:

Մեր կոչն է՝ յարգել Լեռնային Ղարաբաղի / Արցախի սրբազան վայրերը եւ մշակութային ժառանգութիւնը (չնայած այն հանգամանքին, որ հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարի կրկնակի հրթիռակոծումը եւ այլ նոր վայրագութիւնների վերաբերեալ ստացւած բազմաթիւ հաղորդագրութիւնները այլ իրականութեան մասին են վկայում): Յորդորում ենք ԻՒՆԵՍԿՕ-ին ձեռնարկել բոլոր հնարաւոր եւ համապատասխան միջոցները այդ սրբավայրերը պաշտպանելու համար:

Մեր հրատապ կոչն է միջազգային հանրութեան բոլոր անդամներին՝ միանալու սուրբ վայրերի պաշտպանութեանն ուղղւած ջանքերին, բոլոր փախստականների եւ տեղահանւած անձանց անվտանգ եւ արժանապատիւ վերադարձին, հայ ժողովրդին ցեղասպանութեան սպառնալիքից պաշտպանութեանը, արդարութեան եւ մարդու իրաւունքների վրայ հիմնւած տեւական խաղաղութեան հաստատմանը Լեռնային Ղարաբաղի / Արցախի եւ տարածաշրջանի բնակիչների համար, եւ զերծ մնալ թշնամանք, հակամարտութիւն եւ անարդարութիւն սադրելուց կամ խրախուսելուց:

Մենք բարձրաձայնում ենք եւ հետամուտ ենք տարածաշրջանում եկեղեցիների գործելուն եւ աղօթում ենք, որ եկեղեցու առաջնորդները զինւեն ուժով եւ իմաստութեամբ` իրենց ժողովրդին այս ճգնաժամից դուրս բերելու համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։