Հա

Մշակոյթ

18/11/2020 - 08:55

Նիւ Եօրքի Մետրոպոլիտէն թանգարանը կոչ է արել պահպանել մշակութային ժառանգութեան օբիեկտները Լեռնային Ղարաբաղում

Նիւ Եօրքի Մետրոպոլիտէն թանգարանը կոչ է արել պահպանել մշակութային ժառանգութեան օբիեկտները Լեռնային Ղարաբաղում:

«alikonline.ir» - Նիւ Եօրքի Մետրոպոլիտէն թանգարանը կոչ է արել պահպանել մշակութային ժառանգութեան օբիեկտները Լեռնային Ղարաբաղում: Տեղեկացնում է News.am-ը:

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերջերս արիւնահեղութիւնն ու աւերածութիւնները համաշխարհային ողբերգութիւն են, որոնք լուրջ մտահոգութիւն են առաջացնում բոլորի մօտ»,- ասւում է Մետրոպոլիտէն թանգարանի նախագահ Դանիէլ Վէյսի եւ տնօրէն Մաքս Հոլիայնի յայտարարութեան մէջ: «Կոչ անելով եւ յոյս ունենալով դադարեցնել բռնութիւնը, որպէս թանգարանների տնօրէններ, մենք մշակութային ժառանգութեան օբիեկտները պաշտպանելու կոչ ենք անում»:

«Որպէս 2018-ին «Հայաստան» ցուցահանդէսի կազմակերպիչներ, որը դարձաւ տասնչորս դարերի գլոբալ համատեքստում հայ ժողովրդի ուշագրաւ գեղարւեստական եւ մշակութային նւաճումներին նւիրւած առաջին խոշոր ցուցահանդէսը, մենք սարսափով եւ տխրութեամբ էինք հետեւում Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած բռնութեանն ու արիւնահեղութեանը:

Մենք խնդրում ենք բոլոր ներգրաււածներին յարգանքով վերաբերւել միջազգային մշակութային ժառանգութեան այս օբիեկտներին, որոնք հարստացնում են մեր աշխարհը եւ պահպանւում են հազարաւոր տարիներ: Մշակութային ժառանգութեան օբիեկտների կորուստը անվերադարձ է եւ իրենից ներկայացնում է լուրջ կողոպուտ՝ ապագայ սերունդներից»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։