Հա

Մշակոյթ

18/11/2020 - 11:35

ԻՒՆԵՍԿՕ-ում քննարկում են Լեռնային Ղարաբաղում յուշարձանների վերականգնմանը մասնակցելու հարցը

Միաւորւած ազգերի կրթական, գիտական եւ մշակութային հարցերով կազմակերպութիւնը (ԻՒՆԵՍԿՕ) քննարկում է Լեռնային Ղարաբաղում մշակութային յուշարձանների վերականգնմանը մասնակցելու հաւանականութիւնը:

«alikonline.ir» - Միաւորւած ազգերի կրթական, գիտական եւ մշակութային հարցերով կազմակերպութիւնը (ԻՒՆԵՍԿՕ) քննարկում է Լեռնային Ղարաբաղում մշակութային յուշարձանների վերականգնմանը մասնակցելու հաւանականութիւնը: Այս մասին  «ՏԱՍՍ» գործակալութեան փոխանցմամբ յայտնել է ԻՒՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը: Գրում է Tert.am-ը:

«ԻՒՆԵՍԿՕ-ի քարտուղարութեան ղեկավարութիւնն, իհարկէ, տեղեակ է մեր նախարարի յայտարարութիւններից: Հարցը քննարկւում է»,- ասել է դիւանագէտը, սակայն այլ մանրամասներ չի նշել:

ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովն, աւելի վառ ռուսական ԶԼՄ-ներին տւած հարցարզրոյցում ընդգծել էր ԼՂ-ում մշակութային յուշարձանների վերականգնմանը ԻՒՆԵՍԿՕ-ի միանալու անհրաժեշտութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։