Հա

Մշակոյթ

25/11/2020 - 09:10

«Պատւաւոր հիւր»-ը «Ոսկէ ծիրան»-ում. Երեւանում կը ցուցադրւի Ատոմ Էգոյեանի ֆիլմը

Երեւանի «Ոսկէ ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատօնի «Աջակցութիւն կինոթատրոններին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 27-ին «Սինեմա սթար»-ում տեղի կունենայ Ատոմ Էգոյեանի «Պատւաւոր հիւր»  ֆիլմի ցուցադրութիւնը:

«alikonline.ir» - Երեւանի «Ոսկէ ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատօնի «Աջակցութիւն կինոթատրոններին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 27-ին «Սինեմա սթար»-ում տեղի կունենայ Ատոմ Էգոյեանի «Պատւաւոր հիւր»  ֆիլմի ցուցադրութիւնը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ կանադական կինոնկարը նկարահանւել է 2019 թւականին: Ֆիլմի տեւողութիւնը 105 րոպէ է, լեզուն անգլերէնն է, սակայն ներկայացւելու է հայերէն ենթագրերով:

Ջիմն ու դուստրը՝ միջնակարգ դպրոցի երաժշտութեան երիտասարդ ուսուցչուհի Վերոնիկան, փորձում են հանգուցալուծել իրենց խճճւած պատմութիւններն ու շաղկապւած գաղտնիքները: Մի խաբէութեան պատճառով Ջիմի դստերը 17-ամեայ Քլիւի հանդէպ պաշտօնական դիրքի չարաշահման կեղծ մեղադրանք է ներկայացւում: Վերոնիկան համոզւած է, որ պատժի է արժանի, բայց աւելի վաղ գործած յանցանքների համար: Դստեր անդրդւելիութիւնից շփոթահար ու հիասթափւած հօր տառապանքն անդրադառնում է սննդի տեսչի նրա աշխատանքի վրայ: Ջիմը մեծ ազդեցութիւն ունի ընտանեկան փոքր ռեստորանների վրայ, ազդեցութիւն, որը չի երկմտում օգտագործել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։