«Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանւել 17-րդ դարի հայերէն ձեռագիր՝ գրւած Ամիդում, գրիչ՝ Մինաս։ Աճուրդը տեւելու է մինչեւ դեկտեմբերի 1-ը։
«alikonline.ir» - «Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանւել 17-րդ դարի հայերէն ձեռագիր՝ գրւած Ամիդում, գրիչ՝ Մինաս։ Աճուրդը տեւելու է մինչեւ դեկտեմբերի 1-ը։ Ձեռագրի նախնական արժէքն էր 10.000 ֆունտ ստեռլինգ։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ յայտնում է Մատենադարանը։
«Մատենադարանն առաջարկում է հայկական բարեսիրական եւ մշակութային կազմակերպութիւններին ու անհատ բարերարներին հնարաւորութեան դէպքում ձեռք բերել այս մատեանը, որը ձեռագրական առումով արժէքաւոր է եւ հարուստ է մանրանկարներով։ Ցանկալի է, որ այն մնայ ազգային միջավայրում, իսկ եթէ հնարաւոր է՝ հանգրւանի հայկական մայր ձեռագրատանը՝ Մաշտոցեան Մատենադարանում»,- նշում են Մատենադարանից։