Հա

Մշակոյթ

06/12/2020 - 10:50

UNESCO-ն կօգնի՞ փրկել Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող հայկական յուշարձանները

Արցախի մշակութային եւ կրօնական ժառանգութեան յուշարձաններին շարունակում է ոչնչացման վտանգ սպառնալ, յատկապէս նրանց, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող տարածքներում։

«alikonline.ir» - Արցախի մշակութային եւ կրօնական ժառանգութեան յուշարձաններին շարունակում է ոչնչացման վտանգ սպառնալ, յատկապէս նրանց, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող տարածքներում։

Արցախի մշակութային եւ կրօնական ժառանգութիւնը ոչնչացումից եւ պղծումից կարելի է փրկել միմիայն յատուկ ստեղծւած խմբի կողմից մշտական վերահսկողութեան եւ մոնիթորինգի դէպքում։ Այդպիսի համոզմունք է յայտնել ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի փոխնախարար Նարինէ Խաչատուրեանը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրոյցում Խաչատուրեանն ընդգծեց, որ մոնիթորինգի խմբում կարող են լինել ինչպէս միջազգային կազմակերպութիւնների, մասնաւորապէս՝ UNESCO-ի ներկայացուցիչներ, այնպէս էլ ռուս խաղաղապահներ եւ Արցախի իշխանութիւնների ներկայացուցիչներ։ Այդ համատեքստում Խաչատուրտեանը դրական է գնահատել UNESCO-ի պատւիրակութեան սպասւող այցն Արցախ։

Աւելի վաղ UNESCO-ի գլխաւոր տնօրէն Օդրէ Ազուլէն Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի հետ հեռախօսազրոյցի ընթացքում յայտարարել էր Արցախ առաքելութիւն ուղարկելու մտադրութեան մասին։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին նշել էր, որ Մոսկւան աջակցում է այդ որոշմանը:

«Առաքելութեան թւում կը լինեն Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ «Կապոյտ վահան» միջազգային կազմակերպութեան չորս ներկայացուցիչ։ Նրանց այցը նախատեսւում է 2020 թ․-ի դեկտեմբերին - 2021 թ․-ի յունւարին»,- ասաց Խաչատուրեանը։

Փոխնախարարի խօսքով՝ առաքելութիւնը վատ ժամանակ է գալիս, ձմռանը վայրեր կան, որոնք փաստացի անհասանելի են։ Առայժմ անյայտ է նաեւ՝ արդեօք Հայաստանի կամ Արցախի ներկայացուցիչներն ուղեկցելու են նրանց, թէ ոչ։ Նա նշեց, որ նախարարութիւնը կազմել է մշակութային եւ կրօնական ժառանգութեան այն յուշարձանների ցուցակը, որոնց առաջին հերթին է վտանգ սպառնում։

Դրանք հիմնականում այն յուշարձաններն են, որոնք մնացել Ադրբեջանի ենթակայութեանն անցած տարածքներում։ UNESCO-ն պէտք է փոխանցի այդ ցուցակը Հայաստանի արտաքին գործերի նախարարութեանը։

Փոխնախարարն անհանգիստ է այն յուշարձանների համար, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողութեանն անցած տարածքներում։ Այդ համատեքստում նա օրինակ բերեց Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղում վերջերս կատարւած վանդալիզմը։ Խաչատուեանն ընդգծեց, որ յայտնի չէ Հադրութի եւ Շուշիի թանգարանների ցուցանմուշների ճակատագիրը։

«Այս փուլում կարեւոր է, որ առաքելութիւնը արձանագրի, թէ ինչ վիճակում են հիմա յուշարձանները։ Ընդ որում՝ որոշ ժամանակ անց պէտք է կրկնակի մոնիթորիգ անցկացնել»,- ասաց Խաչատուրեանը։

Նա ընդգծեց, որ միայն պատմամշակութային ժառանգութեան յուշարձաններին պարբերական այցելութիւնն ու դրանց վիճակի ստուգումը թոյլ կը տայ խուսափել դրանց ոչնչացումից: Խաչատուրեանը կարծում է, որ հայկական մասունքների անվտանգութեան պահպանման կանոնաւոր մոնիթորինգն առաւել հեշտ կը լինի իրականացնել տեղում գտնւողների համար։

Դա կարող է լինել յատուկ աշխատանքային խումբ՝ բաղկացած  ռուս խաղաղապահներից, տեղական իշխանութիւնների ներկայացուցիչներից։ Նա միջազգային կառոյցներին կոչ է արել աւելի ակտիւ եւ ուշադիր լինել այդ հարցի նկատմամբ։

Արցախում  պատմամշակութային ժառանգութեան աւելի քան երեք հազար յուշարձան կայ (ամրոցներ, վանքեր, խաչքարեր, տապանաքարեր)։ Դրանք բոլորը վաղուց արդէն գոյքագրւել են եւ անձնագրեր ունեն։

Յարակից լուրեր

  • Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ
    Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ

    Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումներին թէեւ վերջին 20 տարւայ ընթացքում մեզանում անդրադարձել են բազմիցս, բայց 2020 թ. 44-օրեայ պատերազմը, մեծ տէրութիւնների եւ ՀՀ հարեւան պետութիւնների, այդ թւում` Իրանի պաշտօնական յայտարարութիւնները եւ նրանց կողմից որդեգրւած դիրքորոշումները ստեղծել են որոշակի անհրաժեշտութիւն` վերանայելու Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ նշւած պետութիւնների, մասնաւորապէս Իրանի դիրքորոշումը՝ որը պայմանաւորւած էր նախկին պատերազմների ընթացքում եւ դրանց ակտիւ փուլերում (1992-1994 թթ. եւ 2016 թ. ապրիլ) ու առհասարակ 1992 թւականից մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատւածում արձանագրւած իրողութիւններով։

  • Արցախի անկախութեան 30-ամեայ ուղին
    Արցախի անկախութեան 30-ամեայ ուղին

    20-րդ դարավերջին Հայաստանի անկախութեան վերականգնումը եւ հայկական զոյգ հանրապետութիւնների (ՀՀ եւ ԼՂՀ) ստեղծումը շրջադարձային եղան մեր ժողովրդի պատմութեան մէջ։ 1980-ական թթ. երկրորդ կէսին, հաւատալով գորբաչովեան «վերակառուցման» քաղաքականութեանը, հայ ժողովուրդը փորձեց հասնել Արցախի ազատագրութեանը։ 

  • «Դրօշակ»-ի առաջնորդող. Պատմական իրողութիւններ եւ ճակատագրական հետեւանքներ
    «Դրօշակ»-ի առաջնորդող. Պատմական իրողութիւններ եւ ճակատագրական հետեւանքներ

    Հայութեան՝ ազգային գիտակցութեամբ օժտւած հատւածի համար Արցախի ազատագրումը նորագոյն շրջանի ազգային գլխաւոր ձեռքբերումն էր, որովհետեւ անգամ Հայաստանի անկախութեան տեսլականը շատ աւելի իրականանալի հեռանկար ունէր, քան Լեռնային Արցախի հայկականութեան պահպանումը եւ նրա ազատագրումը ադրբեջանական լծից, իսկ հայկական Արցախի գոյութիւնը լուրջ պատւար էր դառնալու Հայաստանի համար՝ էականօրէն մեծացնելով միասնական հայրենիքի ընդհանուր ներուժը։

  • «Արցախի իրաւունքներից հրաժարումը հաւասարազօր է նոր դաւաճանութեան». Իշխան Սաղաթելեան
    «Արցախի իրաւունքներից հրաժարումը հաւասարազօր է նոր դաւաճանութեան». Իշխան Սաղաթելեան

    ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի ելոյթը ԱԺ-ում.

  • Արցախի թեմը նոր կայքէջ ունի
    Արցախի թեմը նոր կայքէջ ունի

    Գործարկւել է ՀԱԵ Արցախի թեմի կայքէջը: Կայքէջում ներկայացւած են Արցախի թեմի պատմութիւնը, ընթացիկ եւ առաջիկայ ծրագրերը, տեղեկութիւններ կան բռնազաւթւած տարածքներում մնացած Արցախի քրիստոնէական սրբավայրերի եւ գործող եկեղեցիների մասին: Կայքէջի հասցէն է https://artsakhdiocese.am

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։