Հա

Մշակոյթ

06/12/2020 - 12:55

Համլետ Պետրոսեան. «Այն, ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքն այն ստեղծողներից բռնութեամբ խլելու ակտ է, մշակութային եղեռն»

Դադիվանքում մօտ 200 հայերէն արձանագրութիւններից բացի, որոնք վերաբերում են 12-17-րդ դարերին, չկայ այլալեզու որեւէ տառ անգամ:

«alikonline.ir» - Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշաւախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանութեան ամբիոնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«Դադիվանքում չկայ որեւէ «աղւանական», «ուդիական», ոչ հայկական եւ ոչ մի կոմպոնենտ` սկսած շէնքերի ճարտարապետական լուծումից մինչեւ քանդակը, խաչքարերն ու որմնանկարները: 

Դադիվանքում մօտ 200 հայերէն արձանագրութիւններից բացի, որոնք վերաբերում են 12-17-րդ դարերին, չկայ այլալեզու որեւէ տառ անգամ: Այն ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքը յայտարարելով աղւանական կամ ուդիական, այնտեղ բերելով իբր ուդի կրօնաւորների` կրօնա-մշակութային ժառանգութիւնն այն ստեղծողներից բռնութեամբ խլելու ակտ է, ակնյայտ մշակութային եղեռն»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։