Հա

Մշակոյթ

07/12/2020 - 08:50

Ադրբեջանը Դադիվանքը յանձնեց ուդիներին․ նոյն ճակատագիրը սպասւում է մեր այլ եկեղեցիներին, որոնք յանձնւեցին Ադրբեջանին

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆէյսբուքեան գրառում է կատարել, որում անդրադառնում է Դադիվանքին, ինչպէս նաեւ Ադրբեջանի տարածքում մնացած հայկական միւս եկեղեցիների ճակատագրին։

«alikonline.ir» - Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆէյսբուքեան գրառում է կատարել, որում անդրադառնում է Դադիվանքին, ինչպէս նաեւ Ադրբեջանի տարածքում մնացած հայկական միւս եկեղեցիների ճակատագրին։

«Ադրբեջանը Դադիվանքը յանձնեց ուդիներին։ Նոյն ճակատագիրը սպասւում է մեր այլ վանքերին եւ եկեղեցիներին, որոնք յանձնւեցին Ադրբեջանին:

Ուդիները Կովկասեան Աղւանքի միակ քրիստոնեայ մնացած ժառանգներն են։ 26 ցեղերից մնացածը մահմեդականացւեցին եւ նոյնպէս շարունակում են բնակւել Ադրբեջանի հիւսիսային շրջաններում։ Ուդիները Ադրբեջանում շատ չեն։ Կան, ի դէպ, նաեւ Հայաստանում, հիմնականում ասիմիլացւած։

Ադրբեջանի տարածքում մնացած ամբողջ մեր պատմա-մշակութային ժառանգութիւնը հայերին արտաքսելուց յետոյ վերագրւեց «ալբանական» շրջանին ու փոխանցւեց ուդիներին։

Քանի որ վանքերի պատեր, խաչքարեր ու տապանաքարեր՝ բոլորը հայերէն տառերով գրութիւններ ունէին, կամ շլիֆովկա էր արւում, կամ աւելի զաւեշտալի միջոց էր գտնւում՝ շուռ էին տալիս 180 աստիճան եւ պնդում, որ տառերը «աղւանական այբուբենով են»։

Քանի որ նման այբուբեն գոյութիւն չի ունեցել հնարւեց լեգենդ՝ հայերը բոլոր գրութիւնները աղւաներէնով գողացել են եւ ոչնչացրել։ Այդ հակագիտական քարոզչութեան հիմքում կանգնած էին դեռ սովետական շրջանում ակադեմիկոս Զիեա Բունիեաթովը ու Ֆարիդա Մամեդովան։

Ադրբեջանական տարածքում թողեցին միայն մի հայկական եկեղեցի Բաքւում, հանեցին խաչը եւ դարձրեցին գրապահոց, որ ցոյց տան դրսից եկող պատւիրակութիւններին իրենց «տոլերանտութիւնը»։ Նոյնիսկ Ջուղայի հայկական խաչքարները ոչնչացնելուց արդարացնում էին դրանց «աղւանական» լինելով, իբր մեր ժառանգութիւնն է, ուզում ենք, ջարդում ենք։

Իհարկէ պետական մարմինները պիտի հրատապ դիմէին ԻՒՆԵՍԿO եւ այլ միջազգային կառոյցներ, որպէսզի կանխւի հայկական եկեղեցիների «աղւանականացումը», բայց…»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։