Հա

Մշակոյթ

19/12/2020 - 10:05

«Սուրբ Թադէոս առաքեալի վանքի ուխտագնացութիւնը» գրանցւեց UNESCO-ում որպէս ոչ նիւթական մշակութային ժառանգութիւն

UNESCO-ի 2003 թւականի «Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» կոնւենցիայի՝ Փարիզում անցկացւող 15-րդ առցանց նստաշրջանի ընթացքում՝ դեկտեմբերի 17-ին, գրանցւել է Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ պատրաստւած «Սուրբ Թադէոս առաքեալի վանքի ուխտագնացութիւնը» թեմայով ՀՀ յայտը: Այս մասին յայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«alikonline.ir» - UNESCO-ի 2003 թւականի «Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» կոնւենցիայի՝ Փարիզում անցկացւող 15-րդ առցանց նստաշրջանի ընթացքում՝ դեկտեմբերի 17-ին, գրանցւել է Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ պատրաստւած «Սուրբ Թադէոս առաքեալի վանքի ուխտագնացութիւնը» թեմայով ՀՀ յայտը: Այս մասին յայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Սուրբ Թադէոսի (Թադէի) վանքը համարւում է քրիստոնէութեան հաստատման առաջին վկայութիւններից մէկը պատմական Հայաստանում: Այն գտնւում է պատմական Արտազ գաւառում՝ ժամանակակից Իրանի Մակուի շրջանում: Կառուցւել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր համարւող առաքեալներից մէկի՝ Թադէոսի յիշատակին: 2008 թ. Իրանի Իսլամական Հանրապետութեան ներկայացմամբ Թադէի վանքը Ս. Ստեփանոս եւ Ձորձոր վանքերի հետ «Հայկական եկեղեցիները Իրանում» անւամբ գրանցւել է UNESCO-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում:

Սուրբ Թադէոս առաքեալի վանքը եւ նրա շուրջ ծաւալւած ուխտագնացութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հայկական դարաւոր մշակութային ներկայութեան եւ շարունակականութեան, մշակութային, կրօնական ինքնատիպութիւնը պահպանելու ջանքերի ու յաջողումների առանձնայատուկ երկխօսութեան վկայութիւնն է: Այն յատուկ նշանակութիւն ունի ողջ հայութեան համար: Ամէն տարի` յուլիս ամսին նախանշւած օրերին, կազմակերպւում է Թադէոս առաքեալին նւիրւած եռօրեայ ուխտագնացութիւն, եւ բազմաթիւ հայ քրիստոնեաներ Իրանից, Հայաստանից ու արտերկրից մասնակցում են այդ ուխտագնացութեանը: Տեղի են ունենում պատարագ, մատաղի արարողութիւններ, մկրտութիւններ, ժողովրդական երգ ու պար:

Յայտը պատրաստւել է ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ եւ Գեղարքունիքի մարզի Դդմաշէն համայնքների` այդ ուխտագնացութեան մշակոյթը կրողների, Երեւանի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու ուխտաւորների համայնքի մասնակցութեամբ, ինչպէս նաեւ Իրանի UNESCO-ի ազգային յանձնաժողովի, Իրանի մշակութային ժառանգութեան, տուրիզմի եւ ձեռարւեստի նախարարութեան, Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնների, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ինչպէս նաեւ «ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտ» եւ «Յովհաննէս Շարամբէյեանի անւան ժողովրդական արւեստների թանգարան» ՊՈԱԿ-ների համագործակցութեամբ:

«Սուրբ Թադէոս առաքեալի վանքի ուխտագնացութիւնը» յայտի գրանցումն արժեւորւում է այն հանգամանքով, որ այն ներկայացնում է նիւթական եւ ոչ նիւթական մշակութային ժառանգութեան համատեղ պահպանութիւնն ու կենսունակութեան ապահովումը, ինչպէս նաեւ հայ-իրանական մշակութային համագործակցութիւնը:

Տեղեկանք: Հայաստանը «Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» UNESCO-ի 2003 թ. կոնւենցիան վաւերացրել է 2006 թ. եւ մինչ օրս UNESCO -ի մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում գրանցել է հետեւեալ տարրերը. «Դուդուկն ու իր երաժշտութիւնը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արւեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործութիւնը» (2010 թ.), «Սասնայ ծռեր կամ Սասունցի Դաւիթ էպոսի կատարողական դրսեւորումները» (2012 թ.), «Լաւաշ. աւանդական հացի պատրաստումը, նշանակութիւնը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» (2014 թ.), «Քոչարի. աւանդական խմբապար» (2017 թ.), «Հայկական տառարւեստը եւ դրա մշակութային դրսեւորումները» (2019 թ.):

Յարակից լուրեր

  • UNESCO-ն կօգնի՞ փրկել Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող հայկական յուշարձանները
    UNESCO-ն կօգնի՞ փրկել Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող հայկական յուշարձանները

    Արցախի մշակութային եւ կրօնական ժառանգութեան յուշարձաններին շարունակում է ոչնչացման վտանգ սպառնալ, յատկապէս նրանց, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող տարածքներում։

  • Սուրբ Թադէոս Առաքեալի եւ Սուրբ Սանդուխտ կոյսի ոգեկոչման տօնակատարութիւն Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում
    Սուրբ Թադէոս Առաքեալի եւ Սուրբ Սանդուխտ կոյսի ոգեկոչման տօնակատարութիւն Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում

    Յուլիսի 25-ին ըստ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու տօնացոյցի, Հայաստանի առաջին լուսաւորիչներից՝ Սուրբ Թադէոս Առաքեալի եւ նրա նահատակակից, Սուրբ Սանդուխտ կոյսի յիշատակութեան օր ն էր։ Այդ իսկ առիթով, կիրակի` յուլիս 26-ի առաւօտեան, թեմիս Ս. Սարգիս մայր եկեղեցում, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնուրդ՝ Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանի եւ ձեռամբ՝ արժ․ Տ․ Արիստակէս քհնյ․ Շահմիրեանի մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, որը անցկացւեց դռնփակ՝ առանց հաւատացեալների մասնակցութեան։

  • UNESCO-ին կոչ են արել արձագանգել Դիարբեքրի Սուր շրջանում շարունակւող «մշակութային ջարդին»
    UNESCO-ին կոչ են արել արձագանգել Դիարբեքրի Սուր շրջանում շարունակւող «մշակութային ջարդին»

    Թուրքիայի ճարտարապետների պալատի Դիարբեքրի գրասենեակը կոչ է արել UNESCO-ին արձագանգել Դիարբեքրի պատմական Սուր շրջանում տեղի ունեցող «մշակութային ջարդին»: 

  • Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կը յայտնւի UNESCO-ի ցուցակում
    Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կը յայտնւի UNESCO-ի ցուցակում

    Դիմում է ներկայացւել Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին UNESCO-ի ցուցակում ներառելու համար:
    Ըստ «Ակօս»-ի՝ Վանի մշակոյթի եւ զբօսաշրջութեան տնօրէնութիւնը դիմել է թանգարանների ընդանուր տնօրէնութեանը եւ պահանջ ներկայացրել՝ 1090-ամեայ եկեղեցին UNESCO-ի ցուցակում ներառելու համար:

  • Բարթուղիմէոս առաքեալի վանքը
    Բարթուղիմէոս առաքեալի վանքը

    Գտնւում է պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի Աղբակ գաւառում, Հադամակերտ, իսկ այժմ Բաշկալէ կոչւող քաղաքի հիւսիս արեւելքում։ Աղբակը եղել է Արծրունեաց տոհմի հայրենական գաւառը։ Վանքը կառուցւել է Բարթուղիմէոս առաքեալի գերեզմանի տեղում։ Բարթուղիմէոս առաքեալը Յիսուս Քրիստոսի աշակերտներից է եղել, որը Թադէոս առաքեալի հետ Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիրն են հանդիսացել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։