Վիգէն Ստեփանեանը ոչ միայն փայլուն դերասան էր, տաղանդաւոր բեմադրիչ ու ռեժիսոր, այլեւ մտաւորական, սկզբունքային քաղաքացի, որն ունէր յստակ քաղաքացիական կեցւածք, պատասխանատւութեան բարձր զգացում իր երկրի ու ժողովրդի առաջ:
«alikonline.ir» - Հայրենիքի փրկութեան շարժումը ցաւակցագիր է տարածել Վիգէն Ստեփանեանի մահւան կապակցութեամբ.
«ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ Վիգէն Ստեփանեանի մահը մեծ կորուստ ու ցաւ է բոլորիս համար:
Վիգէն Ստեփանեանը ոչ միայն փայլուն դերասան էր, տաղանդաւոր բեմադրիչ ու ռեժիսոր, այլեւ մտաւորական, սկզբունքային քաղաքացի, որն ունէր յստակ քաղաքացիական կեցւածք, պատասխանատւութեան բարձր զգացում իր երկրի ու ժողովրդի առաջ:
Նա անհաշտ էր բոլոր այն բացասական երեւոյթների նկատմամբ, որոնք արմատաւորւել են մեր երկրում յատկապէս վերջին ժամանակներում: Նա պատրաստ էր ակտիւ դերակատարում ունենալ այդ խնդիրների լուծման ճանապարհին, եւ ճանապարհներից մէկն էլ Հայրենիքի փրկութեան շարժումն էր:
Խորապէս ցաւակցում ենք անւանի մտաւորականի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու գաղափարակիցներին:
Վազգէն Մանուկեան
Հայրենիքի փրկութեան շարժում»:
Յիշեցնենք, որ 68 տարեկանում՝ ուղեղի կաթւածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ Վիգէն Ստեփանեանը։