Հա

Մշակոյթ

06/02/2021 - 10:35

Մահացել է Քրիստոֆէր Փլամէրը

91 տարեկանում մահացել է աշխարհահռչակ կինոդերասան Քրիստոֆէր Փլամէրը:

«alikonline.ir» - 91 տարեկանում մահացել է աշխարհահռչակ կինոդերասան Քրիստոֆէր Փլամէրը. յայտնում է BBC-ն:

Նա մահացել է ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի իր տանը: Մահւան պատճառների մասին տեղեկութիւններ դեռեւս չեն հաղորդւում:

2011 թւականին «Սկսնակները» ֆիլմում իր խաղացած դերի համար Փլամէրն արժանացել էր «Օսկար»-ի, «Ոսկէ գլոբուս»-ի եւ ԱՄՆ-ի էկրանաւորողների գիլդիայի ՝ «Երկրորդ պլանի լաւագոյն դերասան» անւանակարգում մրցանակի:

Փլամէրը, սակայն, առաւելապէս յայտնի է «Երաժշտութեան ձայնը» միւզիքլում կերտած իր կերպարի համար: Ֆիլմը մեծագոյն ճանաչում է բերել նրան:

Նա աչքի է ընկել նաեւ «Վարդագոյն յովազի վերադարձը», «12 կապիկ», «Մի գեղեցիկ միտք», «Վիշապի դաջւածքով աղջիկը» ֆիլմերում խաղացած դերերով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։