Հա

Մշակոյթ

07/02/2021 - 11:10

«Պատերազմի ընթացքում ՀՀ թանգարաններին հրահանգ է եղել տարհանել նմուշները, Արցախում նման հրահանգ չի եղել. ակնյայտ էր, որ պարտությունը կանխամտածւած էր, ցաւօք, փաստերը կոծկւում են». Գագիկ Գինոսեան

Մշակութային կորուստներն այդքան էլ հնարաւոր չէ հաշւել: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց հասարակական գործիչ, «Կարին» աւանդական երգի-պարի համոյթի ղեկավար, Հանրային խորհրդի արդէն նախկին անդամ Գագիկ Գինոսեանը` անդրադառնալով Արցախում կորցրած մշակութային արժէքներին:

«alikonline.ir» - Մշակութային կորուստներն այդքան էլ հնարաւոր չէ հաշւել: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց հասարակական գործիչ, «Կարին» աւանդական երգի-պարի համոյթի ղեկավար, Հանրային խորհրդի արդէն նախկին անդամ Գագիկ Գինոսեանը` անդրադառնալով Արցախում կորցրած մշակութային արժէքներին:

«Պատմական եկեղեցիներ էին վերակառուցւում, պեղումներ էին իրականացւում, եկեղեցիներ էին կառուցւում, այդ արժէքները չենք կարող հաշւել: Պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետութեան թանգարաններին հրահանգ է եղել տարհանել նմուշները, բայց ոչ Արցախում եւ Շուշիում, կան թանգարաններ, որ այդպէս էլ մնացին ադրբեջանցիների ձեռքում, որեւէ հրաման չի եղել, որեւէ նմուշ չի տարհանւել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թէ ինչ միտում է տեսնում, ինչու չի արւել, Գագիկ Գինոսեանն ասաց. «Ինչու պատերազմում պարտւեցինք, ինչու եղաւ այդպիսի խուճապ, ինչու չկազմակերպւեց մոբիլիզացիա, այդ բոլոր շարքերը ինչուների շարունակութիւնն է, այդ հարցը պէտք է տրւի Հայաստանի, Արցախի իշխանութիւններին եւ միակ պատասխան իմացողներն իրենք են»:

Գագիկ Գինոսեանը նշեց, որ միթէ մշակոյթ սպանել չէ, երբ որ ծննդատուն է ռմբակոծւում, կամ ֆոսֆորային ռումբեր են արձակւում, եւ այդ ամենի համար ևս մենք Մարդու իրաւունքների եւրոպական դատարան չենք դիմել: «Դա ակնյայտօրէն ազգի տականք է, որ ելել է ջրի երես: Ակնյայտ էր, որ պարտութիւնը կանխամտածւած էր, ցաւօք, փաստերը կոծկւում են: Հիմա էլ գոնէ կարող ենք դիմել Մարդու իրաւունքների դատարան, արդէն գրեթէ չորս ամիս է, որ պատերազմն աւարտւել է»,-ասաց նա:

Գագիկ Գինոսեանը նշեց, որ դեռ այն ժամանակ պէտք էր քայլեր անել, երբ ԻՒՆԵՍԿՕ-ն ճանաչում էր քոչարին ադրբեջանական ժառանգութիւն: «Մշակոյթը արժեւորել կարող են մշակոյթ կրողները, եւ եթէ երկրի իշխանութիւնները, պատասխանողները հակամշակութային կերպարներ են, որոնք ուղղակի նպաստում են ազգային մշակոյթի ոչնչացմանը եւ ապազգային դրսեւորումների, չեմ կարծում, որ իրենք պէտք է պաշտպանեին մեր ունեցածը: Դա միշտ է եղել, որեւէ ընթացքում մշակոյթը չի կարեւորւել: Մշակոյթը կարեւորւում է ոչ թէ թուրքի ձեռքը չթողնելով, այլ կարեւորւում է, երբ քո պաշտօնական հիւրին չես տանում լսելու ջազ, այլ տանում ես ազգայինը լսելու: Այսօր է պէտք բարձրաձայնել վաղւայ կորուստների մասին, ոչ թէ կորցնելուց յետոյ»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։